Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 30.10.2017-3.11.2017թթ.

IMG_20171025_113143.jpgԱռավոտյան  ծես՝

Ծեսը  սկսվում  է  իրար  ողջունելով:  Այնուհետև  մաքրում  ենք  բակը , նախավարժանք  անում, միրգ  ուտում, նախաճաշում  և կազմակերպում  ենք  մեր  գործունեությունը:

Պատրաստվում ենք թթուդիկին

Շաբաթվա ոտանավոր- Հոնհ. Թումանյան՝  ,, Քամին ,,

Շաբաթվա  հեքիաթ՝ —   ,, Չիպոլինոյի արկածները ,,

Շաբաթվա  երգեր՝-  ,, Խնոցի — հարոցի ,,  ,, Էկեք  ծեծենք  սոխ  ու  սխտոր,,   ,, Իլիլի, դիլիլի ,,   ,     ,, Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն, աշուն է ,,   ,, Ծափիկ, ծափիկ, ծիրանի ,,

Շաբաթվա տեխնոլոգիական գործունեություն՝  խմորե գունավոր պլաստիլիններից պատրաստում ենք չարաճճի ամպիկներ

Շաբաթվա խաղեր՝ —  ,, Ուտում ենք առանց ձեռքերի ,,

Շաբաթվա մուլտֆիլ՝- ,, Չիպոլինոյի արկածները ,,

Հոնհաննես Թումանյան  ,, Քամին ,,

Քամին է, քամին,

Տես անզգամին.

Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,

Ձեռքեր չունի՝ քաշում է,

Իմ փոքրիկին քըշում է։

 

Կորի՛, դու քամի,

Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,

Փեշըս պինդ բռնի,

Ես թող չեմ անի,

Քամին քեզ տանի։

 

 

 

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 16.10.2017- 20.10.2017թթ.

IMG_20171012_125155Առավոտյան  ծես՝

Ծեսը  սկսվում  է  իրար  ողջունելով:  Այնուհետև  մաքրում  ենք  բակը , նախավարժանք  ենք  անում ,միրգ  ուտում,նախաճաշում  և կազմակերպում  ենք  մեր  գործունեությունը:

Մարզական  խաղերի  շաբաթ`

Մարզական  խաղեր՝ —  «Գնդակը  տանել — բերել»,  « Օղակների  միջով»,  «Բուլավաների  արանքով»,  « Խաղ  լեգոներով»:

Շաբաթվա  ոտանավոր՝ — Աթաբեկ  Խնկոյան   «Քամի»:

Շաբաթվա  հեքիաթ՝ — Դ. Բիսեթ  «Անձրևը»

Շաբաթվա  երգեր՝— «Խնոցի — հարոցի» , «Էկեք  ծեծենք  սոխ  ու  սխտոր »

Հարի, հարի խնոցի

 

This slideshow requires JavaScript.

Տիկին  Սոֆյայի  հետ  սովորում  էինք  խնոցի  երգը :  Նա հրավիրեց  իր  այգի , որպեսզի  տեսնենք  իրական  խնոցին : Նա  գեղեցիկ  այգի  ուներ  և  այնտեղ    սիրուն   ծաղիկներ  ու  սերկևիլենի  կար  իր  հասած   պտուղներով:  Երեխաները  խաղացին  խնոցիով ,ճոճվեցին, երգեցին  խնոցու  երգը :Մենք  հոգնած  և  շատ  ուրախ  վերադարձանք  պարտեզ:

 

Խաղահրապարակում

This slideshow requires JavaScript.

Աշնանային   արևոտ   օր    էր :   Երեխաների   հետ   որոշեցինք   գնալ   մոտակա   այգի  խաղալու :   Նախաճաշեցինք   և   դուրս  եկանք :  Բոլորս   միյասին   հասանք   այգի :   Նրանք    շատ    ուրախ    սկսեցին    վազվզել    ու    խաղալ :  Նրանց   մի   մասն   արտասանում  էր ,  մի   մասը   սահում ,  իսկ    մյուսները    բռնոցի   էին   խաղում : Նրանք   շատ   ուրախ   էին   և    բարձր    տրամադրությամբ   վերադարձան    խմբասենյակ :  Սաները   լվացվեցին ,  ճաշեցին   և     մաքուր   օդից   հետո    հանգիստ   քնեցին :