Թթուդրիկը նախակրթարանում

 

This slideshow requires JavaScript.

Ծրագրում `

  • Ուսումնական օրացույց Թթուդրիկ
  • Բանջարեղենով կերպարների պատրաստում.  Ջ. Ռոդարի  խաղ-ներկայացում
  •  Երգ-պար-խաղ
  • Նախապատրաստվում  ենք  Սեբաստացու օրերին:
  • Քայլարշավ դեպի Ագարակ

Սաների և ծնողների հետ որոշեցինք պատրաստել մեր ավանդական թթուդրիկը: Նրանց մոտ արդեն սովորություն է դարձել լվացվելը, գլխարկ հագնելը և գոգնոց կապելը: Սաները թվարկեցին, թե թթվի համար ինչ բանջարեղեններ են անհրաժեշտ`վարունգ, կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկ, նեխուր, դափնու տերև և այլն: Սաները բանջարեղենը շարեցին սեղանի վրա և թվարկեցին, թե որից ինչքան է անհրաժեշտ: Սաները ծնողների օգնությամբ բանջարեղենները շարեցին դույլի մեջ և ավելացրին անհրաժեշտ համեմունքներն ու պատրաստեցին աղաջուր: Թթվի աղաջուրը պատրաստելուց առաջ փորձեր են անում, այսինքն համտեսում են ջուրը, հետո աղաջուրը, որ հասկանան, թե ջուրն ինչով է տարբերվում աղաջրից: Աղաջուրը թթվի վրա լցնելուց հետո ամեն օր հետևում ենք, թթվել է, թե ոչ։ Նաև հետևում ենք արդյոք բազուկից գույնը մգացել է, թե ոչ, որովհետև սկզբում գույնը բաց էր: Ավելացած բանջարեղենը վերցրեցինք գնացինք ագարակ և կերակրեցինք այնտեղի կենդանիներին:

Դ. Բիսեթ «Անձրև»

Երեխաների համար պատմեցինք Դ. Բիսեթի «Անձրևը» հեքիաթը, և որոշեցինք  խմորե գունավեր պլաստիլիններով պատրաստել չարաճճի և ուրախիկ ամպիկներին:Նրանք մեծ  բավականություն   ստացան   և   այդ   օրը   անցավ   ուրախ   ու   հետաքրքիր: Այսպիսի  աշխատանքները  նպաստում   են   սաների   մոտ   ինքնուրույնության ,  բանավոր   խոսքի ,   մոտորիկայի ,  համբերատարության ,   հաշվելու ,  համեմատելու,   միմյանց    հետ   համագործակցելու,   կարողության ,  ուշադրության   զարգացմանը:  Աշխատանքի   արդյունքում  ստացվեց   ուսումնական  ֆիլմ  և   տեղադրվեց    բլոգում   ու   դպրոցի   ենթակայքում: