Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 13.11.2017-17.11.2017թթ

IMG_20171103_110649

Ծեսը  սկսվում  է  իրար  ողջունելով:  Այնուհետև  մաքրում  ենք  բակը , նախավարժանք  անում, միրգ  ուտում, նախաճաշում  և կազմակերպում  ենք  մեր  գործունեությունը:

Շաբաթվա հեքիաթներ՝ -« Ծիտը»    և    «Գարու հատիկը»

Շաբաթվա երգեր՝  — «Քուրիկ Զիզի»,  «Գունդ անեմ» ,  «Ջաղացի երգը»

Շաբաթվա  մուլտֆիլմ՝—   «Կախարդական լավաշ»

Շաբաթվա ոտանավոր՝ — Աթաբեկ Խնկոյան  «Եղևնի»

Գունատ աշուն է…
Էլ չկա թռչուն,
Քամու թևերին
Տերևն է թռչում:

Միայն եղևնին,
Այնտեղ, խոր հովտում
Կանաչ է հագել,
Աշնան դեմ ժպտում:

Շաբաթվա խոհանոցային գործունեություն՝ — պատրաստելու ենք փոխինձ, որից էլ կստանանք տարբեր պատկերներ:

Նաև թխելու ենք լոշիկ:

Շաբաթվա տեխնոլոգիական աշխատանք՝— պատրաստելու ենք թաթիկների արահետ: