Պատրաստում ենք փոխինձ……

Սաների հետ որոշեցինք պատրաստել փոխինձ:Նրանք թվարկեցին, թե ինչ է անհրաժեշտ՝ փոխինձ,  մուրաբայի հյութ և բուսայուղ: Նրանք սովորեցին երկու նոր բառ` փոխինձ և բուսայուղ: Ներկայացրին, թե ինչպես է պատրաստվում փոխինձը՝ ցորենից և ալյուրից: Հերթականությամբ լցրեցինք ամեն ինչ և սաներն իրենց փոքրիկ ձեռքերով պատրաստեցին գնդիկներ: Մենք շատ էինք պատրաստել և հյուրասիրեցինք մյուս խմբի սաներին: Արդյունքում զարգացավ.

  • հիշողությունը,
  • համբերությունը,
  • մոտորիկան,
  • հաշվելու հմտությունը: