Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 26.02.2018-01.03.2018թթ.

IMG_20180222_113145

8 .45 — 9.30 — սաների դիմավորում և ընդունում

9.30 — 10.30՝  Առավոտյան ծես  — Առավոտյան ծեսը սկսվում է իրար ողջունելով: Այնուհետև երեխաները փոխում են   իրենց հագուստն  ու կոշիկները, ջրում են խմբասենյակի բույսերը, կերակրում են կենդանիներին, ապա նախավարժանք  անում ու նախաճաշում:

10.30 — 11.00 ՝  Նախաճաշ

11.00 — 12.30 ՝ Աշխատանքային գործունեություն

Շարունակել կարդալ “Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 26.02.2018-01.03.2018թթ.”

Վերապատրաստում՝ օր չորրորդ. ծաղկատունկ անսովոր թաղարներում

Այսօր վերապատրաստման չորրորդ օրն էր: Բնագիտական  գործունեություն իրականացրեցինք այսօր: << Անսովոր թաղարներ >> նախագծի շրջանակում,  երեխաներն  իրենց ծնողների հետ, պատրաստել էին ծաղկատունկի անսովոր թաղարներ: Բնագետ ընկեր Շուշանի օգնությամբ էլ իրականացրեցինք մեր գործունեությունը, որին սիրով մասնակցեցին վերապատրաստվող  հյուրերը:

Դաստիարակների վերապատրաստում՝ օր երրորդ

Այսօր նախաճաշից առաջ վերապատրաստվողների մասնակցությամբ  պատմեցինք  ու քննարկեցինք   Հ.Թումանյանի << Ճամփորդները >> հեքիաթը և նկարեցինք հեքիաթի հերոսներին: Նախաճաշից հետո մեզ հյուր էր եկել մեր խմբի սան Եվայի տատիկը՝ տիկին Նունեն:Քանի որ պաս է ,  տիկին Նունեի և վերապատրաստվող դաստիարակների օգնությամբ սաները պատրաստեցին   « Պասուց տոլմա »:Հետճաշին համտեսեցինք, շատ համեղ էր:

Վերպատրաստում՝ օր երկրորդ. հագեցած օր

 

Օրը մեզ մոտ բավականին հագեցած էր:  Վերապատրաստվողների մասնակցությամբ  պատմեցինք  ու քննարկեցինք Թումանյանի << Ճամփորդները >> հեքիաթը, երգեցինք, նախաճաշեցինք, ապա նշեցինք մեր փոքրիկ Միքայելի ծննդյան ծեսը:

Վերապտրաստում՝ օր առաջին

This slideshow requires JavaScript.

Այսօր օրը մեզ մոտ մարզական էր: Նախաճաշից հետո հյուր էին եկել  վերապատրաստվող  դաստիարակների մի խումբ:  Սկզբում  ծանոթացանք բարևախաղով և միասին մարզական խաղեր խաղացինք:

Համով,հոտով «Ղափամա»

Այսօր սաները մեր օգնությամբ պատրաստեցին ղափաման: Նրանք անհամբեր սպասում էին ,թե երբ է պատրաստ լինելու , որ համտեսեն:Հետճաշիկին սաները կերան իրենց պատրաստած ղափաման և ասացին շատ համեղ է:Նաև ոգևորված հյուրասիրեցին իրենց ծնողներին,տատիկներին և պապիկներին:

Շարունակել կարդալ “Համով,հոտով «Ղափամա»”

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 19.02.2018-23.02.2018թթ.

28275487_2013848205607137_396708030_o

 

 

Երկուշաբթի՝ 19.02.2018թ.

8.45 — 9.30 — սաների դիմավորում և ընդունում

9.30 — 10.30՝  Առավոտյան ծես  — Առավոտյան ծեսը սկսվում է իրար ողջունելով: Այնուհետև երեխաները փոխում են   իրենց հագուստն  ու կոշիկները, ջրում են խմբասենյակի բույսերը, կերակրում են կենդանիներին, ապա նախավարժանք  անում ու նախաճաշում:

Շարունակել կարդալ “Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 19.02.2018-23.02.2018թթ.”