Մարմնամարզության կազմակերպումը նախակրթարանում

IMG_20171208_102434

Մարմնամարզությունը սաների առօրյայի մի մասն է կազմում: Մարմնամարզության ժամանակ սաների մոտ ձևավորվում է արագ ու ճիշտ կողմնորոշվելու կարողություն, ճարպկություն և այլ գործոններ: Մարզանքը նպաստում է  առողջ մարմնում առողջ միտք ունենալուն: Նրանք մեծ սիրով խաղում են օղակներով և լավ ընկալում առաջ, ետ , աջ, ձախ հրահանգները: Օղակները մոտ հեռավորությունից գլորում են իրար , ձեռքերն առանց բաց թողնելու անցնում են օղակի միջով, փորձում են ձեռքով, փորիկով պտտացնել այն: Ամեն ինչ երեխայի համար կարող է գործիք կամ խաղալիք լինել: Որպեսզի երեխան ճկուն ու ճարպիկ մեծանա, շատ բան պետք չէ՝ մի քիչ երևակայություն, միջավայրի ճիշտ կազմակերպում: Մարզական խաղերի ընթացքում երեխան սովորում է հարգել, օգնել ընկերոջը, ուրախանալ միմյանց հաղթանակներով:

Սաների մոտ ձևավորվում է նաև.

անվտանգ , ճկուն,  կառավարելի շարժումների մշակում՝ ամենօրյա գործունեությամբ , մարմնի գեղեցիկ կազմվածք և կեցվածք,                                                                                                շարժումներ ուղղորդելու, հմտորեն շարժվելու կարողություններ:

 

Սաների հետ որոշեցինք մեր խմբասենյակը  դարձնել մարզասենյակ և մարզվել: Սկզբում տաքացրեցինք մեր մկանները,հետո անցանք ուրախ մարզումների և խաղերի : Վերջում մեր սիրելի գլխկոնծիները շատ լավ ստացվեց ու ոգևորեց բոլորիս:Պետք է երեխան ինքնուրույն շարժվի,քայլի,վազի,սեղանների վրայով մագլցի,թռչի:Ինչքան ինքնուրույն լինի,այնքան ավելի հեշտ կլինի նրա համար: Մարմնամարզությունը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում, հատկապես երեխաների համար, երբ նրանք գտնվում են աճման տարիքում:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s