Համբարձում

Համբարձումը տոնում են Զատկից 40 օր հետո։ Ծեսն իրականացնելու համար անհռաժեշտ են ՝ սափորներ, գրտնակ, ուլունքներ և այլ զարդեր։Համբարձումն անվանում են նաև Ջանգյուլում։ Այն ավելի շատ երիտասարդ,չամուսնացած աղջիկների ու տղաների  տոն է,որին մասնակցել են նաև երեխաները։Մարդիկ հավատացել են, որ Համբարձման գիշերը հրաշքների գիշեր է , լուսնի տակ դրված ջուրը հրաշագործ է դառնում,որ Համբարձման օրվա գուշակությունները կատարվում են։Ծեսից 4-5 շաբաթ առաջ դաստիարակը երեխաներին մատչելի լեզվով պատմում է Համբարցման մասին։

Ծիսական օրեր, ծիսական եռուզոռ

Ամեն օր մաքրում են բակը, խնամում բույսերը, բակում ծաղիկներ են ցանում ,թփեր են տնկում, բակն են նախապատրաստում ծեսին։Ծաղիկը դառնում է աշխատանքի թեմա զրուցում են , աշխատում  ռոդարիական հնարքներով, նկարում են, զգեստներ պատրաստում,քայլով — խաղով ծաղիկներ պատրաստում,երգ սովորում, հեքիաթներ  են հորինում ծաղիկների մասին,զանազան զարդեր հավաքում,միասին քննարկում են ,թե այդ տոնի համար ինչպիսի հագուստներ պետք է պատրաստեն և սկսում են մաս — մաս  պատրաստել դրանք , ծնողներն անպայման օգնում են։Բոլոր ծնողները ծեսից երկու — երեք շաբաթ առաենում են ծեսի ծրագիրը, սովորում են երգերն ու մանիները։

7աղբյուրից ջուր հավաքելու կամ ջուրը կախարդական դարձնելու խաղ

Մինչև խաղն սկսելը խմբով պատմություն են հորինում կախարդական ջրի մասին։Հետո դաստիարակը ասում է , որ ինքը գիտի կախարդական ջուր ստանալու գախտնիքը։7 աղբյուրից ջուր են հավաքում, այն պիտի լուռ հավագել, որ բառերով չխանգարենք կախարդանքին․կարելի է միասին պարզել՝ ինչու ՝ լուռ։Այդ ջրի մեջ 7 տեսակ  ծաղիկ, 7 տարբեր ծառրց 7 տերև , 7 քար են լցնում,ջուրը կախարդական գիշերը թողնում են լուսնի կախարդական շողերի տակ․ սափորը գիշերը թողնում են բաց երկնքի տակ , որ գիշերվա ընթացքում ջուրը հրաշագործ զորություն ստանա, և սափորն իր պարունակությամբ օրվա ցողով օծվի։ Այդ արարողությունը կոչվում է «աստղունք դնել» ,իսկ սափորը  Վիճակի  պուլիկ։

Այդպես էլ անում են ․ջուրը հավաքում են,  7 տեսակ  ծաղիկ, 7 տարբեր ծառից  7 տերև , 7 քար են հավաքում։Հավաքում են նաև պսակ հյուսելու ծաղիկներ։Հետո նախակրթարանի այգում երգելով, խաղալով ,զրուցելով ծաղկեպսակներ,ծաղկեփնջեր, վիճակի պուլիկ են պատրաստում։ Ընթացքում երգում են իրենց սովորած երգերը՝ «Այ արևը , արևը ․․․» ,« Համբարձման երկուշաբթի» ․․․

Ծիսակատարություն

Տոնը պիտի կատարվի կամ դաշտում, կամ այգում՝ բնության գրկում։ Ցանկալի է,որ բոլոր երգերն ու պարեղանակները նախապես ձայնագրված լինեն և երգողների երգերին զուգահեռ հնչեն։

Հնչում է  «Ջան  ծաղիկ, ջան, ջան»   երգը։Տարբեր կողմերից դաստիարակները, երեխաները , մյուս բոլոր աշխատողները , ծնողները, հյուրերը հավաքվում են և շուրջպար բռնում։ Շարունակում են երգել — պարել «Վեր հա վեր» կամ «Աղջկերք , պար բռնեցեք» ։

Երբ երգն ավարտվում է ․ արտասանում են․

-Այգի է , ծառը դու ես,

Ծաղիկ է ,ցողը դու ես,

Ցողիկ է լույսերի մեջ,

Աննման շողը դու ես։

Սա և՛ երեխաները, և՛ մեծերը պետք է անգիր իմանան։

Ծեսի խաղերն են՝ Տատը, Պուտ — պուտը, Խաշիլ — ճաշը։

Ծաղկամեր տիկնիկ

Գրտնակն ամրացնում են սափորի մեջ։Գրտնակի վերին ցցած մասում պատրաստում են Ծաղկամոր գլուխն ու ձեռքերը, հագուստ են հագցնում, զարդարում ուլունքներով ու զարդերով։Երբ տիկնիկը պատրաստ է , պարում են ու երգում  « Համբարձման երկուշաբթի»   երգը։Այդ ընթացքում երգում են« Այ արևը,արևը․․․ »   , « Համբարձման երկուշաբթի», « Խնկի ծառ»   , «Վեր հա, վեր — վեր , վերիկ է»   ․․․ , կամ այլ երգեր  «Մանկական երգարան»   ժողովածուից։

Երբ տիկնիկները պատրաստ են լինում, խմբերը, տիկնիկներին խաղացնելով,պարեցնելով, մոտենում են մեծերին՝ ծնողներին, հյուրերին, հարսիկների հետ գովքի երգեր են երգում և բարեմաղթանքներ ասում։

Փարչի հրաշագործ ջրից են ցանում բոլորի վրա, մեկական ծաղիկ նվիրուն և բաժին ստանում։ Ծնողները , տատիկները գովքի բաժին են տալիս։Երբ գովքն ավարտում են ,բոլորը միասին արտասանում են․

Ալ ձին նալը ինչ կանի,

Սիրունը խալն ինչ կանի,

Սիրածը սրտով լինի․

Աշխարհի մալն ինչ կանի։

Հնչում է 2 — 3 պարեղանակ, շուրջպար են բռնում։

Դրան հաջորդում է կաթնապուրի մատաղի արարողությունը ․ ծնողները թանապուր են լցնում սեղանին դրված թասիկների մեջ և բաժանում ներկ փաներին։

Հյուրասիրությանը հաջորդում է վիճականանությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s