Հագեցած օր․ Բարևախաղ-խաղիկներ

Կրթհամալիրում այսօր մեկնարկեց նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների հնգորյա վերապատրաստման հերթական փուլ։Մեր հյուրերն էին ընկեր Անուշիկը և ընկեր Քանաքարան։ Բարևախաղով ծանոթանալուց հետո,խաղացինք «Ծիվ,ծիվը» և «Բզեզներն ու սարդիկները»։ Որից հետո պատրաստեցինք  անկողինները, ճաշեցինք միասին, ապա պատրաստվեցինք անուշ քնի: