Թթուդրիկը նախակրթարանում

Բանջարեղենով կերպարների պատրաստում.  Ջ. Ռոդարի  խաղ-ներկայացում

  •  Երգ-պար-խաղ
  • Նախապատրաստվում  ենք  Սեբաստացու օրերին:
  • Քայլարշավ դեպի Ագարակ

Սաների , ծնողների և վերապատրաստվող դաստիարակների հետ  պատրաստեցինք մեր ավանդական թթուդրիկը: Սաները թվարկեցին, թե թթվի համար ինչ բանջարեղեններ են անհրաժեշտ`վարունգ, կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկ, նեխուր, դափնու տերև և այլն: Սաները բանջարեղենը շարեցին սեղանի վրա և թվարկեցին, թե որից ինչքան է անհրաժեշտ: Սաները ծնողների օգնությամբ բանջարեղենները շարեցին դույլի մեջ և ավելացրին անհրաժեշտ համեմունքներն ու պատրաստեցին աղաջուր: Թթվի աղաջուրը պատրաստելուց առաջ փորձեր են անում, այսինքն համտեսում են ջուրը, հետո աղաջուրը, որ հասկանան, թե ջուրն ինչով է տարբերվում աղաջրից: Աղաջուրը թթվի վրա լցնելուց հետո ամեն օր հետևում ենք, թթվել է, թե ոչ։ Նաև հետևում ենք արդյոք բազուկից գույնը մգացել է, թե ոչ, որովհետև սկզբում գույնը բաց էր: Ավելացած բանջարեղենը վերցրեցինք գնացինք ագարակ և կերակրեցինք այնտեղի կենդանիներին:

Լավաշթխիկի ծեսը ագարակում

 

 

Այսօր նախակրթարանի սաների հետ գնացինք ագարակ,որպեսզի իրականացնենք «Բարի լո՜ւյս, Ագարակ»ուսումնական նախագիծը։Մեր հետ էին երեխաների մայրիկները և վերապատրաստվող դաստիարակները։ Մեր հյուրերի օգնությամբ լավաշը թխեցինք և համտեսեցինք,շատ համեղ էր։