Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

IMG_20181024_100519

Հոկտեմբեր ամիսը համեմատելով Սեպտեմբերի հետ շատ ավելի թեթև էր:Օրը սկսում ենք սաների համար սիրելի և հարազատ խաղով՝ «Բարև ես…»-ով: Խաղում էինք ազգային խաղեր:Սովորեցինք Կոմիտասյան երգեր և աշխատանքային երգեր, որոնք «Բարի լո՜ւյս, Ագարակ» նախագծում իրականացրեցինք:  Այլընտրանքային նկարչության, բնագիտական փորձերի  և տեխնոլոգիայի մասին չեմ կարող չհիշել: Այս ամիս սովորեցինք Աթաբեկ խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը» և «Բզեզը» բանաստեղծությունները: Հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթում  մեկնարկվեց     հնգօրյա վերապատրաստման   5-րդ փուլը: Վերապատրաստվողների հետ իրականացրեցինք «Լավաշթխիկի»  և «Թթուդրիկի» ծեսերը:

Թթուդրիկը նախակրթարանում

Բանջարեղենով կերպարների պատրաստում.  Ջ. Ռոդարի  խաղ-ներկայացում

  •  Երգ-պար-խաղ
  • Նախապատրաստվում  ենք  Սեբաստացու օրերին:
  • Քայլարշավ դեպի Ագարակ

Սաների , ծնողների և վերապատրաստվող դաստիարակների հետ  պատրաստեցինք մեր ավանդական թթուդրիկը: Սաները թվարկեցին, թե թթվի համար ինչ բանջարեղեններ են անհրաժեշտ`վարունգ, կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկ, նեխուր, դափնու տերև և այլն: Սաները բանջարեղենը շարեցին սեղանի վրա և թվարկեցին, թե որից ինչքան է անհրաժեշտ: Սաները ծնողների օգնությամբ բանջարեղենները շարեցին դույլի մեջ և ավելացրին անհրաժեշտ համեմունքներն ու պատրաստեցին աղաջուր: Թթվի աղաջուրը պատրաստելուց առաջ փորձեր են անում, այսինքն համտեսում են ջուրը, հետո աղաջուրը, որ հասկանան, թե ջուրն ինչով է տարբերվում աղաջրից: Աղաջուրը թթվի վրա լցնելուց հետո ամեն օր հետևում ենք, թթվել է, թե ոչ։ Նաև հետևում ենք արդյոք բազուկից գույնը մգացել է, թե ոչ, որովհետև սկզբում գույնը բաց էր: Ավելացած բանջարեղենը վերցրեցինք գնացինք ագարակ և կերակրեցինք այնտեղի կենդանիներին:

Շարունակել կարդալ “Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն”