Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

IMG_20181024_100519

Հոկտեմբեր ամիսը համեմատելով Սեպտեմբերի հետ շատ ավելի թեթև էր:Օրը սկսում ենք սաների համար սիրելի և հարազատ խաղով՝ «Բարև ես…»-ով: Խաղում էինք ազգային խաղեր:Սովորեցինք Կոմիտասյան երգեր և աշխատանքային երգեր, որոնք «Բարի լո՜ւյս, Ագարակ» նախագծում իրականացրեցինք:  Այլընտրանքային նկարչության, բնագիտական փորձերի  և տեխնոլոգիայի մասին չեմ կարող չհիշել: Այս ամիս սովորեցինք Աթաբեկ խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը» և «Բզեզը» բանաստեղծությունները: Հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթում  մեկնարկվեց     հնգօրյա վերապատրաստման   5-րդ փուլը: Վերապատրաստվողների հետ իրականացրեցինք «Լավաշթխիկի»  և «Թթուդրիկի» ծեսերը:

Թթուդրիկը նախակրթարանում

Բանջարեղենով կերպարների պատրաստում.  Ջ. Ռոդարի  խաղ-ներկայացում

  •  Երգ-պար-խաղ
  • Նախապատրաստվում  ենք  Սեբաստացու օրերին:
  • Քայլարշավ դեպի Ագարակ

Սաների , ծնողների և վերապատրաստվող դաստիարակների հետ  պատրաստեցինք մեր ավանդական թթուդրիկը: Սաները թվարկեցին, թե թթվի համար ինչ բանջարեղեններ են անհրաժեշտ`վարունգ, կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկ, նեխուր, դափնու տերև և այլն: Սաները բանջարեղենը շարեցին սեղանի վրա և թվարկեցին, թե որից ինչքան է անհրաժեշտ: Սաները ծնողների օգնությամբ բանջարեղենները շարեցին դույլի մեջ և ավելացրին անհրաժեշտ համեմունքներն ու պատրաստեցին աղաջուր: Թթվի աղաջուրը պատրաստելուց առաջ փորձեր են անում, այսինքն համտեսում են ջուրը, հետո աղաջուրը, որ հասկանան, թե ջուրն ինչով է տարբերվում աղաջրից: Աղաջուրը թթվի վրա լցնելուց հետո ամեն օր հետևում ենք, թթվել է, թե ոչ։ Նաև հետևում ենք արդյոք բազուկից գույնը մգացել է, թե ոչ, որովհետև սկզբում գույնը բաց էր: Ավելացած բանջարեղենը վերցրեցինք գնացինք ագարակ և կերակրեցինք այնտեղի կենդանիներին:

Լավաշթխիկի ծեսը ագարակում

Այսօր նախակրթարանի սաների հետ գնացինք ագարակ,որպեսզի իրականացնենք «Բարի լո՜ւյս, Ագարակ»ուսումնական նախագիծը։Մեր հետ էին երեխաների մայրիկները և վերապատրաստվող դաստիարակները։ Մեր հյուրերի օգնությամբ լավաշը թխեցինք և համտեսեցինք,շատ համեղ էր։

«Աշնանային պարտեզ»

Օրը սկսեցինք նախավարժանքով,հետո նախաճաշեցինք։Նախաճաշից հետո Տիկին Սոֆյայի և վերապատրաստվող դաստիարակների հետ երգեցինք։Այնուհետև գնացինք այգի տերևներ հավաքեցինք և իրականացրեցինք «Աշնանային պարտեզ» նախագիծը։

Հագեցած օր․ Բարևախաղ-խաղիկներ

Կրթհամալիրում այսօր մեկնարկեց նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների հնգորյա վերապատրաստման հերթական փուլ։Մեր հյուրերն էին ընկեր Անուշիկը և ընկեր Քանաքարան։ Բարևախաղով ծանոթանալուց հետո,խաղացինք «Ծիվ,ծիվը» և «Բզեզներն ու սարդիկները»։ Որից հետո պատրաստեցինք  անկողինները, ճաշեցինք միասին, ապա պատրաստվեցինք անուշ քնի:

Ես կարողանում եմ

Հասմիկը ինքնուրույն կարողանում է՝ հագնվել,լվացվել,նախաճաշ պատրաստել և նախաճաշել։

Իմ թաղը

Ալեքսը պատմում է իր թաղի մասին։

Շնորհավո՜ր,Անգելինա ջան

Հ․Թումանյան՝ «Ծիտը»

Հ․Թումանյանի՝ «Ծիտը» հեքիաթը իրենց ընկերների համար պատմեցին՝ Լեոնը,Վաչեն,Արամը և Հասմիկը։Շատ հետաքրքիր էր։

Մամի,մամի

Ինքնաշեն խաղալիք

Այսօր էլ պատրաստեցինք ինքնաշեն խաղալիք, «Ինքնագնաց մեքենա»։

Բնագիտական փորձեր

Փորձ I-ին`- Ջուր,մոմ և փուչիկ։

Փորձ II- րդ՝ — Փուչիկ,սոդա,կիտրոնի աղ,ձագար և քացախ։

Կոմիտասյան օրեր

Սովորեցինք Կոմիտասի ստեղծագործություններից  «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Իլիլի,դիլիլի» ,  «Դան,դան» երգերը։Գնացինք  ագարակ և իրականացրեցինք «Կոմիտասյան օրեր» նախագծը։

Ծնունդդ շնորհավո՜ր,սիրելի Մարիամ

Հագեցած օր

Գունավոր աշուն

Նկարում ենք գունավոր աշուն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s