Դիջիբացիկներ

Օրը սկսեցինք ամանորյա երգ ու պարով։Այնուհետև գունավոր թղթերից պատրաստեցինք դիջիբացիկներ։Քանի որ սաները պատմում էին, որ տոնածառը լինում է՝ կանաչ,կապույտ,սպիտակ։Տոնածառ դիջիբացիկները պատրաստեցինք իրենց պատկերացրած տոնածառի գույներով,իսկ ձնեմարդուկ դիջիբացիկները սպիտակ թղթից և գունավորեցինք։Այնուհետև մաղթանքներ ասացինք։

Ամանորյա տոնախմբություն

Այսօր մեր խմբում տոնախմբություն էր։Սաներն իրենց ծնողների հետ շատ ուրախ եկան մանկապարտեզ՝ տոնական հագուստներով և գլխարկներով։Սրահի տոնածառի շուրջ հավաքվեցին բազմաթիվ հյուրեր,հայրիկներ և մայրիկներ։Այնուհետև սկսեցինք մեր տոնախմբությունը։Նրանք իրենց երեխաների հետ երգում,պարում,արտասանում և ուրախանում էին։Տոնախմբության վերջում եկավ մեր շատ սիրելի և սպասված «Ձմեռ պապը»,գրկեց փոքրիկներին, մաղթանքներ ասաց և բաժանեց նվերները։Շատ հեքիաթային օր էր։

Դիջիմաղթանքներ

Ամանորին ընդառաջ պատրաստեցինք բարեմաղթանքներ՝«Բարեմաղթանքները ընկույզի մեջ»։Սաները ոգևորված պատրաստում էին ու սպասում «Ամանորի ծեսին»,որ իրենց ծնողներին նվիրեն։Ծեսին նրանց ծնողները սիրով մասնակցեցին մեր խաղին և բարձրաձայն կարդացին մաղթանքները։

Ամանորյա տոնախմբություն

IMG_20181217_172055

«Դպրոցը Ամանորի բաց արվեստանոց» նախագիծ։ Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ

Անցկացման վայրը՝

Արևմտյան դպրոց պարտեզ

Դեկտեմբերի 26, ժամը՝ 11:00-ից 12:00

Մասնակիցներ` 
Արևմտյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր

Ծնողական տոնական սեմինար

2-4 տարեկաններն իրենց մայրիկներին սովորեցրին Ամանորյա երգերը, հետո տիկին Մարինեի օգնությամբ  մայրիկները պարեցին << Մանռիկ վերվերի>> և << Թամզարա>> պարերը:Այնուհետև հավաքվեցինք սեղանի շուրջ և քննարկեցինք ամանորյա հագուստների, Ձմեռ պապի նվերների շուրջ։

 

Պատրաստվում ենք «Ատամհատիկի ծեսին»

Չորս տարեկան Անգելինան պատմում է՝ իր և եղբոր ատամիկներից և ատամի խոզանակներից։Շատ բնական էր պատմում

Չորս տարեկան Հասմիկը պատմում է՝  թե ինչպես են նշել իր եղբայր՝ Արմանի «Ատամհատիկի ծեսիը»։

Այսօր նույնպես մեր մոտ օրը շատ տոնական էր։Սաների հետ պատրաստեցինք կեքսիկներ,այնուհետև գեղեցիկ ձևավորեցինք։Նրանք և՛ ուտում էին և՛ ձևավորում։Իսկ երեկոյան նշեցինք «Ատամհատիկի ծեսիը»։Շատ գեղեցիկ տոնախմբություն էր։

Բնագիտական փորձ

Սաները այս բնագիտական փորձի օգնությամբ սովորեցին գույները։Նրանք ջրաներկը կաթացրեցին բուսայուղի մեջ և ստացան գունավոր գնդիկներ։Այնուհետև այդ գնդիկները նմանեցնում էին տոնածառի խաղալիքների և գունավոր գնդակների։

Ամանորյա բարեմաղթանքներ

Այսօր մեր օրը կրկին սկսեցինք,երգելով,պարելով և արտասանելով։Սաների հետ պատրաստեցինք ամանորյա բարեմաղթանքները։Նրանք փոխանցելու են իրենց ծնողներին ամանորի ծեսին,ծնողները բացելու են այն ու կարդան։