Ձմեռային պարտեզ

49947553_2127510677497848_5384043823988998144_n

«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են:Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

 

Ձմեռային պարտեզ

49947553_2127510677497848_5384043823988998144_n

Այսօր սաները տաք-տաք հագնված և ոգևորված եկել էին մանկապարտեզ։Վերջապես ձյուն է եկել ։Նրանք սպասում էին,ու հաճախ հարցնում,երբ պիտի նախաճաշենք,որ գնանք բակ։Նախաճաշից հետո   հագնվեցինք ու  գնացինք բակ,խաղացինք,երգեցինք,մարզվեցինք,սահնակով սահեցինք,գլորվեցինք ,ձնագնդիկ խաղացինք։Նաև պատրաստեցինք ձնեմարդ։Մի լավ խաղացինք և ուրախացանք։