Դդումի գովքը

Ղափամայի ծեսին ընդառաջ սաների հետ խոսեցինք դդմի օգտակար հատկությունների մասին։Նրանք դդումի մասին ստացան մի շարք տեղոկություններ։Այսօր նրանք իրենց հետ դդումներ էին բերել։Դդմագլոր խաղացինք,այնուհետև մաքրերեցինք, մանր խորանարդիկներով կտրատեցինք և համտեսեցինք: Քանի որ այս բանջարեղենը հարուստ է  B  խմբի (B1, B2, B6), ինչպես նաև  C, E վիտամիննրով և  նիկոտինաթթվով: Դդումը հարուստ է և միկրոտարրերով` մագնեզիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, որոնք հարկավոր են երեխային  ոսկորների և մկանային համակարգի ակտիվ աճի  փուլում:Սաները դդումը հաճույքով համտեսեցին,իսկ ով չէր սիրում նա էլ սկսեց փորձել։Դդումը շատ համեղ է և օգտակար։

Շա՜տ սպասված ձյուն

Սաները պատմում են, իրենց շատ սպասված ձյան մասին։Առավոտը արթնացան տեսան ձյան սպիտակ սավանը,շատ ուրախ և տաք-տաք հագնված եկել էին մանկապարտեզ։Նրանք սպասում էին,թե երբ են նախաճաշելու,որ գնան բակ և խաղան։

Ամանորյա տպավորություններ

Ամանորյա արձակուրդից հետո սաները ուրախ և  իրար կարոտած եկել էին մանկապարտեզ։Նրանք ոգևորված պատմում էին իրենց տոնածառի,պատրաստած աղցանների, նվերների,նայած ամանորյա ներկայացումների մասին։Մեկը մյուսի հերթ չէին տալիս։Տպավորված էին Ձմեռ պապիի բերած նվերներով,որովհետև նրան չէին տեսել,բայց իրենց նվերները բերել էր։