Հունվար ամսվա հաշվետվություն

img_20190121_114118

Հունվար ամիսը  շատ հագեցած  է: Իրականացրեցինք «Ձմեռային պարտեզ» նախագծերը, մասնակցեցինք «Դիջիթեքին»:Այնուհետև պատրաստվում ենք «Ղափամայի ծեսին»։

Դդումի գովքը

Ղափամայի ծեսին ընդառաջ սաների հետ խոսեցինք դդմի օգտակար հատկությունների մասին։Նրանք դդումի մասին ստացան մի շարք տեղոկություններ։Այսօր նրանք իրենց հետ դդումներ էին բերել։Դդմագլոր խաղացինք,այնուհետև մաքրերեցինք, մանր խորանարդիկներով կտրատեցինք և համտեսեցինք: Քանի որ այս բանջարեղենը հարուստ է  B  խմբի (B1, B2, B6), ինչպես նաև  C, E վիտամիննրով և  նիկոտինաթթվով: Դդումը հարուստ է և միկրոտարրերով` մագնեզիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, որոնք հարկավոր են երեխային  ոսկորների և մկանային համակարգի ակտիվ աճի  փուլում:Սաները դդումը հաճույքով համտեսեցին,իսկ ով չէր սիրում նա էլ սկսեց փորձել։Դդումը շատ համեղ է և օգտակար։

Շարունակել կարդալ “Հունվար ամսվա հաշվետվություն”

Դդումով մարզական խաղեր

Քանի որ խմբում շատ դդումներ ունեինք,այս շաբաթ դդումով խաղացինք մի շարք մարզական խաղեր։Բաժանվեցինք երկու խմբի,որոշեցինք նրանցից յուրաքանչյուրի անունը ու ոգևորված խաղացինք։