Շրջիկ թատրոն

Թումանյանական ընթերցումներով և Կոմիտասյան երգերով այցելեցին  մեր ավագ ընկերները՝5-6տարեկանները:Ներկայացրեցին  Հ. Թումանյանի  «Էս,էն է» ստեղծագործությունը:Սաները շատ ոգևորված նայում էին ներկայացումը և ոգևորում հեքիաթի հերոսներին։

Ամպն ու սարը

Այսօր որոշեցինք հատիկեղենով նկարել ամպ ու սար։Սաները սիրով աշխատեցին և արտասանեցին Հ․Թումանյանի «Ամպն ու սարը»։Հատիկեղենով աշխատանքը զարգացնում է մանր մոտորիկան և շոշափելիքի զգայարանները։

Հ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ «Պոչատ աղվեսը»

Թումանյանական օրեր նախագծի շրջանակում,այսօր գնացել էինք Հ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնոն,որպեսզի դիտենք  «Պոչատ աղվեսը» ներկայացումը։Սաները շատ ոգևորված դիտում էին և քննարկում։

Պատրաստում ենք փոխինձ

Քանի որ պատրաստվում ենք «Տեառնընդառաջի ծեսին»։Այսօր սաների հետ պատրաստեցինք փոխինձը ։Փոխինձը լցրեցինք թասի մեջ, ավելացրեցինք բուսայուղ,շաքարավազ և մուրաբայի հյութ: Շաղախեցինք, հետո համտեսեցինք: Սկսած զրույցը շարունակելով` սաներից մեկը ասաց, որ կարծես ցեխի գույն լինի: Հնչեցին կարծիքներ, որ շատ քաղցր ու համեղ է և էլի են ուզում համտեսել:Այսպիսի աշխատանքները նպաստում են սաների մոտ. Ինքնուրույնության,բանավոր խոսքի, մոտորիկայի, համբերատարության, հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության, միմյանց հետ համագործակցելու կարողության, համի զգացողության, ուշադրության զարգացմանը:

Տեառնընդառաջի ծես

Ծեսի օրը՝ փետրվարի 13

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի բակ

Ժամը՝  11:00

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, 5տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր

Նախապատրաստություն՝

Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր՝ խարույկը նետելու համար:

Խարույկը վառվելու է Արևմտյան դպրոցի բակում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում սովորողները , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն):