Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝04.02. -08.02.2019թ

46463211_2063686893692005_3414220673554317312_n

8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն

  •  
  •         9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում
  • Ճվիկներ...
  • Ազգային խաղիկներ`…
  • 13:00-15:00- Քուն (օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել
  • Շաբաթվա նախագիծը՝ Թումանյանական օրեր
  • Շրջիկ թատրոն ՝  Հ.Թումանյանի   «Պոչատ աղվեսը» հեքիաթը նախակրթարանի սաների համար կխաղան իրենց ավագ ընկերները՝ 5-6տարեկանները։
  • Շաբաթվա բանաստեղծությունները՝ Հ․Թումանյան
  • Շաբաթվա հեքիաթներ՝Հ Թումանյան-«Ծիտը»,«Պոչատ աղվեսը»,«Երկինքը փուլ է գալիս» 
  • Պատրաստելու ենք ինքնաշեն խաղալիք։
  • Այլընտրանքային նկարչություն՝-Նկարելու ենք հեքիաթի հերոսներին
  • ՄԱՐՏ

     

    Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
    Մարդու հանգիստ չի տալիս։
    Էսօր ուրախ օր կանի,
    Վաղը անձրև ու քամի.

    Առավոտը պայծառ օդ,
    Կեսօրը մութ ու ամպոտ։
    Մին հագնում է սպիտակ,
    Մին կանաչին է տալիս.
    Մի օր ցուրտ է, մի օր տաք,

    Մին խնդում է, մին լալիս…
    Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

    ԾԱՂԻԿՆԵՐԸ

    ― Ո՞ւր գնացին ծաղիկները…
    ― Սո՜ւս. քնած են հողի տակ,
    Տաք ծածկված ողջ ձմեռը
    Ձյուն-ծածկոցով սպիտակ։

    Կգա գարնան արևն էլ ետ
    Իր շողերով կենդանի,
    Ձմռան սաստիկ ցրտերի հետ
    Ձյուն-ծածկոցը կըտանի։

    «Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

    Ու հենց նրանք իմանան,
    Դուրս կըհանեն գլխիկները,
    Աչիկները կըբանան։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s