Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝13.05-17.05

59286025_2315791788680859_3062669388399247360_n

  • 8:45-9:30 -Առավոտյան ծեսԸնդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20
    • Բնագիտական գործունեություն,
    • Համբարձման տոնի խոհանոց
    • Տեխնոլոգիա 
    • Այլընտրանքային նկարչություն
    • Երգեր՝Համբարձման երգեր «Ձայնադարանից», «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»
    • Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարի Թափանցիկ Ջակոմո
    • Թումանյան֊
    • Աղայանական շարք`…Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
    • Համբարձման խաղիկներ`…
    • Բակային խաղեր
    • Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ»
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:Երկուշաբթի — Մարզական և ազգային խաղեր։

      Երեքշաբթի — Համբարձման խաղ․ նախապատրաստություն։

      Չորեքշաբթի — Տիկնիկագործություն։

      Հինգշաբթի — Համբարձման տոնի խոհանոց։

      Ուրբաթ — Համբարձման ծես։

     

  • Համբարձման տոնի խաղիկներ և երգեր

    Տեսեք վիճակն ինչ կուզի,
    Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
    Սրտի ուզածըն ինչ ի,
    Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

    Սարերով ցորեն կուզի,
    Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
    Արտերով գարի կուզի,
    Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

    Մեր վիճակը ինչ կուզի,
    Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
    Օսկի մատանի կուզի,
    Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

    Վիճակ, վիճակ դուս էլավ,
    Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
    Էս ինչ բարի բախտ ելավ,
    Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

    Վիճկի վրեն լուս էլավ,
    Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
    Էս ինչ սիրուն բախտ ելավ,
    Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

    Վիճակ, վիճակ դուս էլավ,
    Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
    Վիճկի վրեն լուս էլավ,
    Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

    • Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
      Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,
      Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
      Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

    (Մանիներն ընդհատվում են բացականչությունով.

    • Հարս, հան վիճակն ի բարին:)

    Վիճակի երգ

    Մանի ասեմ ու շարեմ,
    Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
    Լցնեմ տոպրակն ու կարեմ,
    Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

    Ծաղիկ ունեմ նարընջի,
    Ջան, ծաղիկ, ջան, ջան,
    Տըղա, վեր արի փընջի,
    Ջան, վիճակ, ջան, ջան:

    Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
    Ջան, ծաղիկ, ջան, ջան,
    Ոսկին ծալեծալ կուզեմ,
    Ջան, վիճակ, ջան, ջան:

    Ծաղիկ ունեմ` ալա յա,
    Ջան, ծաղիկ, ջան, ջան,
    Ալա չի, ալվալա յա,
    Ջան, վիճակ, ջան, ջան:

    Արևը կամար-կամար,
    Ջան, ծաղիկ, ջան, ջան,
    Կապել ես ոսկե քամար,
    Ջան, վիճակ, ջան, ջան:

    Սարեն կըգա ձիավոր,
    Ջան, ծաղիկ, ջան, ջան,
    Մեր տունը չարդախավոր,
    Ջան, վիճակ, ջան, ջան:

    Հըրես եկավ իմ աղբեր,
    Ջան, ծաղիկ, ջան, ջան,
    Երեք օրվա թագավոր,
    Ջան, վիճակ, ջան, ջան:

    Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան

    Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
    Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

    Լուսնի լուսնակը ես եմ,
    Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
    Ծովի ձըկնակը ես եմ,
    Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

    Գիշերով փախչող աղջիկ,
    Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
    Հետիդ ընկերը ես եմ,
    Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

    Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
    Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

    Արտի միջակը խոտ է,
    Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
    Ծաղիկը խընկահոտ է,|
    Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

    Էրթանք ծաղիկ քաղելու,
    Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
    Քանի Համբարձում մոտ է,
    Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

    Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
    Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

    Հո՜յ Մայրամ

    Հո՜յ Մայրամ, Մայրամա,
    Հո՜յ Մայրամա, Մայրամա:

    Մայրամ, արի էս պարը,
    Հոյ Մայրամ, Մայրամա,
    Մեզ համար կասեմ խաղը,
    Հոյ Մայրամա, Մայրամա:

    Հո՜յ Մայրամ, Մայրամա,
    Հո՜յ Մայրամա, Մայրամա:

    Ծաղիկ ունիմ, ալա յա,
    Հո՜յ Մայրամ, Մայրամա,
    Ալա չի, ալվալա յա,
    Հո՜յ Մայրամա, Մայրամա:

    Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
    Հո՜յ Մայրամ, Մայրամա,
    Նռան հատիկ, լալա յա,
    Հո՜յ Մայրամա, Մայրամա:

    Հո՜յ Մայրամ, Մայրամա,
    Հո՜յ Մայրամա, Մայրամա:

    Լուսնակը բոլորել է,
    Հո՜յ Մայրամ, Մայրամա,
    Ամպի մեջ մոլորել է,
    Հո՜յ Մայրամա, Մայրամա:

    Մայրամի պարի համար
    Հո՜յ Մայրամ, Մայրամա,
    Զուռնաչուց խըռովել է,
    Հո՜յ Մայրամա, Մայրամա:

    Հո՜յ Մայրամ, Մայրամա,
    Հո՜յ Մայրամա, Մայրամա:

    Ա՜յ, արևը, արևը

    Ա՜յ, արևը, արևը,
    Ում տամ՝ տանի բարևը:

    Հենց որ ծագի արևը,
    Ա՜յ, արևը, արևը,
    Քեզի ղրկեմ բարևը,
    Ում տամ՝ տանի բարևը:

    Ա՜յ, արևը, արևը,
    Ում տամ՝ տանի բարևը:

    Խնձոր ես ծառի վրա,
    Ա՜յ, արևը, արևը,
    Ծաղիկ ես սարի վրա,
    Ում տամ՝ տանի բարևը:

    Ա՜յ, արևը, արևը,
    Ում տամ՝ տանի բարևը:

    Արև ելավ էն սարեն,
    Ա՜յ, արևը, արևը,
    Կաքավ կանչեց էն քարեն,
    Ում տամ՝ տանի բարևը:

    Ա՜յ, արևը, արևը,
    Ում տամ՝ տանի բարևը:

Ուսումնական գործունեությունն ըստ օրերի

13․05 — Մարզական և ազգային խաղեր։

14․05 — Համբարձման խաղ․ նախապատրաստություն։

15․05 — Տիկնիկագործություն։

16․05 — Համբարձման տոնի խոհանոց։

17․05 — Համբարձման ծես։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s