Հունիս ամսվա հաշվետվություն

61988986_2309679882631541_3540130775162683392_n

Հունիս ամիսը շատ հագեցած ամիս էր։Լողավազանի բացում,ուրախ լողափ և ջրային խաղեր։ Այնուհետև նշեցինք Հակաբացիլ Կոմիտաստ և Հարսանեկան ծեսը։

Ծիրանատոն

Այսօր Արևմուտքում ծիրանատոն էր։ Ծիրանի ծառը թափ տվեցինք, և մեր հավաքած ծիրաններով չիր պատրաստեցինք։

Բալի բերքահավաք

Այսօր Արևմուտքում բալի բերքահավաք էր։Բալը  հավաքեցինք,մաքրեցինք,լվացինք։Այնուհետև պատրաստեցինք շատ համեղ հյութ և համտեսեցինք։

Շնորհա՜վոր,սիրելի Թերեզա

Փրփրատոն

Այսօր Արևմուտքի լողափում  եռուզեռ էր։Սաները անհամբեր սպասում էին,որպեսզի նշենք փրփրատոնը։Լողավազանում փրփուր սարքեցինք,խաղացինք,երգեցինք,նախավարժանք արեցինք և լողացինք։Իսկ խմբի ամենափոքրիկ սաները նկարում էին։

Շնչառական վարժություններ

Այսպիսի գործունեությունները օգնում են կենտրոնացնել ուշադրությունը, զարգացնել խոսքային շնչառությունը և շրթունքների մկանունքը:

Բարի լո՜ւյս Ագարակ

«Բարի լո՜ւյս,Ագարակ» նախագծի շրջանակներում այսօր այցելեցինք ագարակ։ Ընկեր Արմանը սաներին պատմեց խաղողի վազի և օգտակարության մասին։ Այնուհետև խաղացինք մարզական խաղեր, նախաճաշեցինք, խնամեցինք միջավայրը, կերակրեցինք կենդանիներին և թռչուններին, խաղացինք ջրային խաղեր և լողացինք։Շատ հագեցած և ուրախ օր էր։

Այսօր սաների հետ կազմակերպեցինք ցեխախաղ։Հողը ջրի միջոցով վերածեցինք ցեխի,որից հետո սաները մեծ սիրով խաղացին և զվարճացան։

Սերմնացան ջերմոցում

Այսօր Արևմուտքի ջերմոցում սաները ընկեր Շուշանի օգնությամբ ցանեցին լոբու և վարունգի սերմեր։

Զվարճալի խաղ

Սաները անգամ մռայլ օրվան կարողացան գունեղ տրամադրություն հաղորդել։Ջուրը դույլից  արագ տեղափոխեցին թասի մեջ։

Իսկական հարսանիք

Նախակրթարանում այսօր իսկական հարսանեկան իրարանցում էր: Մենք էլ մեր մասնակցությունն ունեցանք և պատրաստեցինք հարս ու փեսայի տիկնիկներ։ Իսկ մեր իսկական հարսիկը Անին էր, փեսան էլ  Մանուելը։

Հարսանեկան տարոսիկներ

Այսօր էլ պատրաստեցինք հարսանեկան տարոսիկներ։

Կավե հարս և փեսա

Սաների սիրելի աշխատանքներից մեկը՝ կավով աշխատելն է։Նրանք այս անգամ էլ մեծ ոգևորությամբ պատրաստեցին մեր հարս ու փեսին։

Շրջակա միջավայրի օր. Պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայրում։

Այսօր կրկին օրը սկսեցինք միջավայրի խնամքից,սաները ինքնուրույն ջրեցին ծառերն ու ծաղիկները,կերակրեցին ծովախոզուկներին,ինքնուրույն հանվեցին և հաքան լողազգեստները։Այնուհետև պատրաստեցին նախաճաշի սեղանը և նախաճաշեցին,իսկ նախաճաշից հետո սաների մի մասը լողում և ջրային խաղեր էին խաղում,իսկ մյուսները խաղում էին ավազե հրապարակում։Սաները այսօր հերթական անգամ խոսեցին իրենց ինքնուրույնության մասին։

Երեխայատոնը նախակրթարանում

Հակաբացիլ Կոմիտաս

Արևմուտքի լողափը լեփ լեցուն էր նախակրթարանի սաներով,ծնողներով և հյուրերով։Այս անգամ նպատակը ոչ միայն լողն էր,այլ նաև Կոմիտասյան երգերի միասնական կատարումը։Լողափը լցվել էր փոքրիկների զվարթ ծիծաղով,ծափ խաղերով և երգերով։

Ջա՜ն,ամառ է…

Ամառը հիանալի ժամանակ է լողալու,մարզվելու,կոփվելու,ուրախ և հետաքրքրաշարժ առօրյա ունենալու համար։Այսօր փոքրիկ լողորդները հաքան իրենց լողազգեստները և շտապեցին դեպի լողափ։

Երգեր

Ջրի համը,հոտը և գույնը

Սաների հետ խոսեցինք ջրի համից,հոտից և գույնից։Նրանք խմեցին և ասացին ,որ ջուրը ունի քաղցր,աղի և թթու համ։Թափանցիկ հեղուկ է ։Օգտագործում են խմելու,լվացվելու,լողալու և մեր մայրիկները ջրի օգնությամբ են պատրաստում թեյ և ճաշ։

Մաքրել ենք նաև լողավազանը։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s