Աշնանային պարտեզ . նախագծեր

« Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր
Նախակրթարանների 2019-2020թ ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ
 

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-4 տարեկանների`խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը :

Շարունակել կարդալ “Աշնանային պարտեզ . նախագծեր”

Բերքահավաք ուսումնական ջերմոցում

Այսօր այցելեցինք ուսումնական ջերմոց,որպեսզի հավաքենք մեր ցանած սերմերի պտուղները։Ընկեր Շուշանը բացատրեց,թե ինչպես պետք է հավաքենք՝լոբին,վարունգը,լոլիկը սմբուկը և պղպեղը,որպեսզի չվնասենք։Սաները ոգևորված հավաքեցին,լվացին և համտեսեցին։

Օգոստոս ամսվա հաշվետվություն

69399804_366763047568841_7842897413944639488_n

Օգոստոս ամիսը շատ հագեցած էր ջրային,բակային,մարզական և մի շարք տարբեր գործունեություններով։

Շարունակել կարդալ “Օգոստոս ամսվա հաշվետվություն”

«Ամառային պարտեզ»ստուգատես Միջավայրի խնամք

Ինչպես միշտ այսօր էլ օրը սկսեցինք միջավայրի խնամքով՝բացեցինք լողավազանը,ձողով մաքրեցինք,ջրեցինք ծառերն ու լողափի գլաքարերը։Սաներն իրենք էին ցույց տալիս լողավազանի աղբը։

— Ընտեր Ավերիկ ըստեղ սատկած մեղու կա,— լողավազանի մեջ նկատեց Միքայելը։

Ջրային խաղեր

Սաները ջրով լիքը թասը իրեց գլխավերևով փոխանցեցին մինչև վերջին մասնակիցը։Ուրախության ճիչեր էին արձակում ,երբ ջուրը թափվում էր իրենց գլխին։Իսկ փոքրիկների մոտ չէր ստացվում ,նրանք բաժակից բաժակ էին փոխանցում։