Օգոստոս ամսվա հաշվետվություն

69399804_366763047568841_7842897413944639488_n

Օգոստոս ամիսը շատ հագեցած էր ջրային,բակային,մարզական և մի շարք տարբեր գործունեություններով։

Ստվերախաղ

Այսօր էլ այսպես։Արտասանում,նկարում և խաղում ենք ստվերախաղ։

Բերքահավաք ուսումնական ջերմոցում

Այսօր այցելեցինք ուսումնական ջերմոց,որպեսզի հավաքենք մեր ցանած սերմերի պտուղները։Ընկեր Շուշանը բացատրեց,թե ինչպես պետք է հավաքենք՝լոբին,վարունգը,լոլիկը սմբուկը և պղպեղը,որպեսզի չվնասենք։Սաները ոգևորված հավաքեցին,լվացին և համտեսեցին

Մեր oրը նախակրթարանում

Նախակրթարանի սաները  ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց ինքնուրույն լինելը։Նրանք այս անգամ էլ ներկայացրեցին,թե ինչպես են կազմակերպում իրենց օրը նախակրթարանում։

Երգ ու խաղիկ

Ազգային երգն ու խաղը լողավազանում։Ուրախ լողափ,ցատկ,երգ ու պար,ծափխաղեր,չփչփոց,մարմնամարզություն։

Բակային խաղեր

Օրը սկսեցինք ուրախ նախավարժանքով։Այնուհետև խաղացինք բակային խաղեր։

Մատիկանկարչություն

Ջրաներկով նկարելը սաների սիրելի աշխատանքներից մեկն է։Նրանք այս անգամ էլ նկարեցին իրենց փոքրիկ մատիկներով և ականջի չոփիկներով։Շատ հետաքրքիր նկարներ ստացան։

«Ամառային պարտեզ»ստուգատես Միջավայրի խնամք

Ինչպես միշտ այսօր էլ օրը սկսեցինք միջավայրի խնամքով՝բացեցինք լողավազանը,ձողով մաքրեցինք,ջրեցինք ծառերն ու լողափի գլաքարերը։Սաներն իրենք էին ցույց տալիս լողավազանի աղբը։

— Ընտեր Ավերիկ ըստեղ սատկած մեղու կա,— լողավազանի մեջ նկատեց Միքայելը։

«Ամառային պարտեզ»ստուգատես

Արագ կողմնորոշվիր

Այս խաղի օգնությամբ փորձեցինք արագ կողմնորոշվել։Սաները ոգևորված խաղում  և արագ կողմնորոշվում էին։

Շնչառական վարժություն

Գործունեությունը օգնում է կենտրոնացնել ուշադրությունը,զարգացնել խոսքային շնչառությունը և շրթունքների մկանները։

Թռչող փուչիկ

Ինչու թռչող,որովհետև խաղն այդպես կոչեցինք։Ինքնաշեն խաղ է՝ թղթե բաժակը կտրեցինք,փուչիկը ամրացրեցինք ,լիցքավորեցինք փոքր գնդակով և խաղացինք։

Սպունգանկարչություն

Սաների սիրելի աշխատանքներից մեկն էլ ջրաներկով նկարելն է։Նրանք այս անգամ էլ վրձինի փոխարեն նկարեցին սպունգով։

Շհորհավո՜ր, սիրելի Մարի

Մարզական խաղեր

Օրը սկսեցինք մարզական ուրախ խաղերով։Բակում խաղացինք մարզական խաղեր։Մարզանքից հետո  վազեցինք լողափ,լողացինք և խաղացինք ջրային խաղեր։

Կավիճանկարչություն

Այսօր մեր  Մարիի ծնունդն էր։Սաները իրենց փոքրիկ ընկերոջ համար անակնկալ պատրաստեցին։Նրանք գունավոր կավիճներով նկարեցին՝ փուչիկներ,տորթ,արև և շնորհավորեցին։

Ձմերուկուտոցի առանց ձեռքերի

Այսօր մեր օրը սկսեցինք քաղցր ձմերուկ ուտելով և խաղացինք «Ձմերուկուտոցի առանց ձեռքերի»խաղը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s