Ես սեբաստացի եմ

Սեբաստացի մայրիկ ունենալով` Լեոն շատ էր ցանկանում դառնալ փոքրիկ Սեբաստացի։Լեոն 3 տարեկանը լրանալուն պես շտապեց Արևմտյան դպրոց-պարտեզ։ Փոքրիկները ջերմությամբ և ընկերաբար ընդունեցին իրենց նոր ընկերոջը։ Արդեն գիտեր, որ ժամանակն այստեղ հետաքրքիր է անցնում` մեկը մյուսից տարբեր զարգացնող խաղեր,բակային խաղեր, ավանդական ծեսեր։ Մայրիկն արդեն պատմել էր այդ մասին։

Տոնական խառնաշփոթ

69585022_2882977568398875_4800264975694168064_n

Առավոտյան խմբասենյակը լցվեց սաների ուրախ ճիչերով,փուչիկներով և խաղալիքներով։Նախաճաշից հետո երգեցինք,պարեցինք,արտասանեցինք և փուչիկները բաց թողեցինք դեպի երկինք։