Աշխատանքային նախագիծ՝09.09-13.09

69590982_2978757572154286_1017440467811303424_n - Copy - Copy

8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ՝09.09-13.09”

Հաշվետվություն 02.09-06.09

 

69266799_515214055713040_1600456963706060800_n - Copy - Copy (2)

Նոր ուսումնական տարին այս տարի կրկին սկսեցինք նոր խաղալիքներով ։Սաները իրենց հետ բերել էին տարբեր զարգացնող խաղալիքներ,լեգոներ,կուբիկներ և գունավոր գնդակներ։Խմբասենյակը լցվել էր գույներով և սաների ուրախ ճիչերով։Նաև բերել էին գունավոր փուչիկներ։Ինչ ուսումնական տարի առանց նոր սեբաստացիների։Նրանք ուրախ,ոգևորված,զարմացած հայացքով նայում էին իրենց ավագ ընկերներին։

Շարունակել կարդալ “Հաշվետվություն 02.09-06.09”

Դաստիարակի օրագիր «կատակասեր Միքայելը»

Ես և Լիլիթը քննարկում էինք մեր այսօրվա ջրային խաղերը,Միքայելը մոտեցավ լսելով,որ խոսում ենք ջրի  մասին.

— Ես վապշե տը ջուր էի ուզում,— վճռական ասաց նա։