Աշխատանքային նախագիծ՝23.09-27.09

 

71176303_424855398385531_956494847521325056_n

8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ՝23.09-27.09”

Բնագիտական փորձ Ծիածան

71049749_374176783525988_6382617947872952320_n

Սաները իրենց հետ բերել էին գունավոր կոնֆետներ։Դրանք այս անգամ ոչ միայն ուտելու համար էին,այլ՝ բնագիտական փորձի։Հաշվեցինք,համեմատեցինք և սովորեցինք գույները։Արդյունքում ունեցանք շատ հետաքրքիր ծիածան։Չնայած նրան,որ շատ հետաքրքիր էր, փոքրիկները սպասում էին կոնֆետների համտեսին։