Սեբաստացու օրերին ընդառաջ

Գրում է կրթահամալիրի շրջանավարտ և ծնող Լուսինե Պետրոսյանը։

19 տարեկան էր, երբ ավարտեցի “Մխիթար Սեբաստացի” կ/հ ուսումնարանը։ Շատ պատահաբար աշխատանքի առաջարկ ստացա տիար Բլեյանից։ Պետք է աշխատեի Գեղարվեստի դպրոցում (Հյուսիսային դպրոց֊պարտեզ)։ Սիրով ընդունեցի առաջարկը։ Ու աշխատեցի երկար տարիներ։ Սովորեցրի, բայց միևնույն ժամանակ շատ բաներ ինքս սովորեցի։ Եվ գիտեմ, որ շատ հարցերում պարտական ու շնորհակալ եմ կրթահամալիրին, որ դռները բացեց իմ առջև, որ չսահմանափակեց ազատությունս, որ հնարավորություն տվեց աճելու, ստեղծագործելու, նոր կարողություններ զարգացնելու։ Աշխատել եմ նաև հեռավոր արևելքում։ Կարելի է ասել գտել էի կրթահամալիրի նման մի դպրոց։ Բայց ոչ) Վերադարձա։ Սպասեցի մի փոքր, տղաս մեծացավ ու միասին նորից ոտք դրեցինք կրթահամալիր։ Իսկ ուրիշ որտե՞ղ պետք է հաճախեր սեբաստացի Էրիկը։ Մեր ընտանիքում շատերը աշխատել են կրթահամալիրում։ Ես, քույրս, եղբայրս սովորել ենք կրթահամալրում։ Այնպես որ հիմա հերթը Էրիկինն է։ Պատվով ենք հերթը հանձնում քեզ, Էրիկ ջան։