Թթուդրիկի ծես

Մեր կրթահամալիրն աչքի է ընկնում ավանդական ծեսերի պահպանումով։ Այսօր վերապատրաստվող դաստիարակների հետ իրականացրեցինք թթուդրիկի ծես։Զրուցեցինք բանջարեղենների օգտակար հատկությունների մասին, այնուհետև լվացինք, մաքրեցինք դրանք։ Սաներն աղցան պատրաստեցին` ընթացքում համտեսելով դրանք։ Վերապատրաստվող դաստիարակները մի քանի օրում արդեն սովորել էին ծիսական երգեր։ Ուրախ երգով, սոխ ու սխտոր ծեծելով` բանջարեղենները տեղավորեցինք տարայի մեջ։