Սեբաստացու օրերին ընդառաջ

Գրում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծնող և ուսուցիչ Մարիամ Մխիթարյանը։

Աղջիկս բավականին փոքր էր, երբ սկսեցի իր համար յուրահատուկ պարտեզ փնտրել։2 տարի ապարդյուն ջանքեր թափելուց,հուսահատված մտածեցի,որ չկա իմ պահանջներին հմապատասխան պարտեզ, նախակրթարան մինչև որ հայտնվեցի “Մխիթար ր Սեբաստացի” կ/հ-ում։ Միջավայրն էնպիսին էր,ինչպես պատկերացնում էի իմ բալիկի համար լավագույն պարտեզը։ Սնունդը, դաստիարակները, առօրյան…. Անբացատրելի մի զգացմունք ապրեցի և աղջկաս հաճախելուց հետո է’լ ավելի համոզվեցի արդյունավետության վրա։ Մեծ ընտանիքում ներառվելու միտքը,ցանկությունը հանկարծակի այցելեց ինձ։ Բալիկս արդեն 1 տարի էր հաճախում կ/հ-ի պարտեզը։ Նրա ոգևորված լինելը, սիրով հաճախելը, հանգստյան օրերը պարտեզին, դաստիարակներին կարոտելը։Ամեն առավոտ այգուց ծաղիկ էր քաղում,որ նվիրի դաստիարակներին’ այդքան նվիրվածությունը,սերը ինձ միտք տվեց,որպեսզի մասնակցեմ վերապատրաստմանը։ Դե իսկ մի շարք դժվար ու հետաքրքիր փուլեր անցնելուց հետո ես արդեն սեբաստացի եմ։ Վստահ եմ, դեռ ամենահետաքրքիր տարիներն առջևում են։