Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

74613718_696869470811758_8581208872016936960_n

Հոկտեմբեր ամիսը սկսեցինք կոմիտասյան երգերով։Կոմիտասյան երգերի ներքո տարբեր աշխատանքային գործունեություններ արեցինք։Շատ կարևոր է ճաշակի ձևավորումն ու զարգացումը դեռ մանկության տարիքից։ Կրթահամալիրն այդ տարիքից սաների մեջ սերմանում է բարձր երաժշտական ճաշակ, այն է` կոմիտասյան երաժշտությունը։Այնուհետև իրականացրեցինք՝խաղողածեսը,թթուդրիկի ծեսը և լավաշթխիկը։

Լավաշթխիկի ծես

Հարիսայի ծեսին մի քանի օր է մնացել։Ծեսի համար անհրաժեշտ թթուն արդեն դրված է,գինին պատրաստ է։Շաբաթն ամփոփեցինք լավաշթխիկի ծեսով,որը հարիսայի ծեսի մի մասն է կազմում։Շաբաթ օրը վաղ առավոտյան ագարակը լցվեց սաների և ծնողների ուրախ երգ ու պարով։Այնուհետև թխեցին և համտեսեցին թոնրի լավաշը։Իսկ ծեսից հետո սաները իրենց ծնողների հետ խնամեցին և կերակրեցին ագարակի կենդանիներին և թռչուններին։

Թթուդրիկի ծես

Մեր կրթահամալիրն աչքի է ընկնում ավանդական ծեսերի պահպանումով։ Այսօր վերապատրաստվող դաստիարակների հետ իրականացրեցինք թթուդրիկի ծես։Զրուցեցինք բանջարեղենների օգտակար հատկությունների մասին, այնուհետև լվացինք, մաքրեցինք դրանք։ Սաներն աղցան պատրաստեցին` ընթացքում համտեսելով դրանք։ Վերապատրաստվող դաստիարակները մի քանի օրում արդեն սովորել էին ծիսական երգեր։ Ուրախ երգով, սոխ ու սխտոր ծեծելով` բանջարեղենները տեղավորեցինք տարայի մեջ։

Ամպն ու սարը

Սաները արտասանեցին և ջրաներկով նկարեցին Հ.Թումանյանի «Ամպն ու սարը»բանաստեղծությունը։

Թթուդրիկի ծեսին ընդառաջ

Ներկայացնում են նախակրթարանի սաները։

Սեբաստացու օրերին ընդառաջ

Ներկայացնում են սեբաստացիներ՝ Մանեն և Անին։

Սեբաստացու օրերին ընդառաջ

Ներկայացնում են սեբաստացիներ Եվան և Սպարտակը։

Սեբաստացու օրերին ընդառաջ

Գրում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծնող և ուսուցիչ Մարիամ Մխիթարյանը։

Սեբաստացու օրերին ընդառաջ

Գրում է կրթահամալիրի շրջանավարտ և ծնող Լուսինե Պետրոսյանը։

Ռոդարիական-մարզական խաղեր

Նախակրթարանում բացի ազգային խաղերից խաղում ենք ռոդարիական-մարզական խաղեր։ Անընդհատ ստեղծագործելու, երևակայելու արդյունքում ստացվում են հետաքրքիր, մեկը մյուսից տարբերվող խաղեր։ Այս անգամ սեղաններն ու աթոռները, գունավոր պարկերը դարձան մարզագույք։ Սաները խաղից հրճվանք ստացան, դրա հետ մեկտեղ զարգացրեցինք մարզական կարողություններն ու հմտությունները։

Պլաստիլինե երևակայություն

Բնագիտական գործունեություններ

Այս փորձերի օգնությամբ սաների մոտ ձևավորվեց,գունաճանաչությունը,համբերատարությունը և հաշվելու հմտությունները։Նրանք շատ ոգևորված կատարում էին փորձը և սպասում արդյունքներին։

Խաղողածես

Այսօր շատ քաղցր օր էր` խաղողածես։ Առավոտյան խումբը լցվեց մի մեծ զամբյուղ խաղողով։ Խոսեցինք օգտակար հատկությունների մասին և ի՞նչ կարող ենք պատրաստել դրանից։ Վերցնելով խաղողները` դուրս եկանք բակ, ոտքերով ճզմեցինք, լցրեցինք փոքր տակառների մեջ, որ գինի դառնա, որն էլ հարիսայի ծեսին կհյուրասիրենք ծնողներին։ Մինչ սաների մի մասը զբաղված էր գինու պատրաստման աշխատանքներով, մյուսները` խաղողի չիր պատրաստեցին։

Աշնանային ծաղիկներ

Աշնանային մի գեղեցիկ օր,գնացինք բակ զբոսնելու։Սաները հավաքեցին գույնզգույն ծաղիկներ։Այնուհետև չորացրեցինք և պատրաստեցինք գեղեցիկ նկարներ։

Իմ թաղը

Ընտանեկան նախագիծ

Կոմիտասյան օրեր։Ներկայացնում է խենթուկ Մոնան։

Կոմիտասյան օրեր։Ներկայացնում է մեր թիթիզ Մարին։

Կոմիտասյան օրեր։Ներկայացնում է մեր խենթուկ Անի Հակոբյանը։

Կոմիտասյան օրեր նախակրթարանում

Մարզական եռուզեռ Կոմիտաս 150

Կոմիտասյան շաբաթ.ամեն օրվա գործունեությունը, ուղեկցվում է Կոմիտասի երգերով և ուղիղ եթերներով:Օրը սկսեցինք նախավարժանքով,խաղացինք մի շարք մարզական խաղեր,Կոմիտասի երգերի ներքո։

Աղանկարչություն կոմիտասյան երգերի ներքո…

Կոմիտասյան երգերի ամեն մի հնչյունը զգալով՝ սաները  նկարում էին աղով։Այլընտրանքային նկարչության միջոցով զարգացրեցինք մանր մոտորիկան,ստեղծագործական երևակայությունը և ուծադրության կենտրոնացումը։Նրանք նկարեցին արև,տերև,ծաղիկ և ծառ։

Ընտանեկան նախագիծ

Կոմիտասյան օրեր։Ներկայացնում է մեր խենթուկ Անի Հակոբյանը։

Ընտանեկան նախագիծ

Կոմիտասյան օրեր։Ներկայացնում են՝ Վիկան,  քույրիկը և մայրիկը։

Կավե խաղողներ

Այսօր սաների հետ խոսեցինք խաղողի մասին։Այնուհետև կոմիտասյան երգերի ներքո, նրանք կավով պատրաստեցին իրենց պատկերացրած խաղողը։Սաները  իրենց փոքրիկ ափերի մեջ պատրաստում էին գնդիկներ և խաղողի հատիկի տեսք էին ստանում։

Ինքնուրույնիկները

Ինչպես միշտ  սաները  այսօր էլ  ինքնուրույն կազմակերպեցին նախաճաշի և քնի ծեսը։Բայց այս անգամ կոմիտասյան երգերի ներքո։

Ընտանեկան նախագիծ

Կոմիտասյան օրեր։Ներկայացնում են՝ Վիկան,  քույրիկը և մայրիկը։

Իմ թաղարը

Իմ թաղարը նախագծի շրջանակներում սաները ՝ ընկեր Շուշանի և իրենց ավագ ընկերների օգնությամբ տնկեցին տարբեր տեսակի ծաղիկներ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s