Աշխատանքային նախագիծ՝04.11-15.11

74312062_766974823738005_3520632963668639744_n (1)

Նոյեմբերի՝4_15. Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը՝կրթահամալիրի 30տարի

Ծրագրում՝

  • «Թումանյանի Հեքիաթների ռադիոգիրք». ընթերցում են դաստիարակները
  • «Իմ սեբաստացի ընտանիքը», պատմում են 2-4տարեկանները և սեբաստացի ծնողները.
  • Նոյեմբերի 14-ին, ժամը`11:00-12:00 Մարզատոն /հեծանիվ, նկարչական պլեներ,վազք, գլուխկոնծի, լանջերի հաղթահարում/
  • «Պարտիզպան ծնող».Պարտիզպան ենք բոլորս։
  • Նոյեմբերի15, ժամը`11:00-12:00. Նախակրթարանի ծնողները, տատիկները և սաները մասնակցում են « Խմոր հունցեմ, գունդ սարքեմ»նախագծին . գաթա, հալվա, փոխինդ
  • «Բարի լույս» 2-4 տարեկաններ.ընտանեկան նախագծեր
  • Թթվահամտես,հարիսայի ծես ,երգ, պար…

8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • 04.11-08.11
  • Երկուշաբթի — Միջավայրի խնամք՝մաքրում ենք բակը ավելորդ աղբից և տերևներից,իսկ հետո ջրում ենք մեր տնկած ծառերն ու թփերը։
  • Երեքշաբթի — «Պարտիզպան ծնող».Պարտիզպան ենք բոլորս։Վարդատունկ ծնողների օգնությամբ։Երգի,պարի և խաղիկների ուսուցում։
  • Չորեքշաբթի — Խոհանոցային գործունեություն՝ պատրաստելու ենք փոխինձ։
  • Հինգշաբթի — Ռոդարիական- մարզական խաղեր։Երգի,պարի և խաղիկների ուսուցում։
  • Ուրբաթ — Այցելություն ագարակ,կենդանիների խնամք։
  • 04.11-15.11
  • Երկուշաբթի — Պատրաստելու ենք ինքնաշեն խաղալիք։
  • Երեքշաբթի — Երգի,պարի և խաղիկների ուսուցում։Տեխնոլոգիական գործունեություն։
  • Չորեքշաբթի — Միջավայրի խնամք
  • Հինգշաբթի —Մարզատոն,հեծանիվ,վազք,գլուխկոնծի,լանջերի հաղթահարում,նկարչական պլեներ։
  • Ուրբաթ — Նախակրթարանի ծնողները,սասիկները և սաները մասնակցելու են  « խմոր հունցեմ,գունդ անեմ» նախագծին.պատրաստելու ենք գաթա։
  • Շաբաթվա բանաստեղծություն՝Աթաբեկ Խնկոյան
  • ԾԻԱԾԱՆ
  • Մթին ամպերից
    Եկավ հորդ անձրև,
    Պարզեց երկինքը,
    Ծագեց ջինջ արև:
    Կանաչ ու կարմիր
    Կապեց ծիածան,
    Ջրի կաթիլներն
    Ալ — գոհար դարձան:
    Քամին հանդարտեց.
    Էլ չկա փոշի.
    Հողը տաքացավ,
    Ծխեց գոլորշի:
  • Շաբաթվա հեքիաթը՝Հ.Թումանյան «Ճամփորդները»

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s