Սեբաստացու օրերին ընդառաջ

Գրում է կրթահամալիրի շրջանավարտ և ծնող Լուսինե Պետրոսյանը։

19 տարեկան էր, երբ ավարտեցի “Մխիթար Սեբաստացի” կ/հ ուսումնարանը։ Շատ պատահաբար աշխատանքի առաջարկ ստացա տիար Բլեյանից։ Պետք է աշխատեի Գեղարվեստի դպրոցում (Հյուսիսային դպրոց֊պարտեզ)։ Սիրով ընդունեցի առաջարկը։ Ու աշխատեցի երկար տարիներ։ Սովորեցրի, բայց միևնույն ժամանակ շատ բաներ ինքս սովորեցի։ Եվ գիտեմ, որ շատ հարցերում պարտական ու շնորհակալ եմ կրթահամալիրին, որ դռները բացեց իմ առջև, որ չսահմանափակեց ազատությունս, որ հնարավորություն տվեց աճելու, ստեղծագործելու, նոր կարողություններ զարգացնելու։ Աշխատել եմ նաև հեռավոր արևելքում։ Կարելի է ասել գտել էի կրթահամալիրի նման մի դպրոց։ Բայց ոչ) Վերադարձա։ Սպասեցի մի փոքր, տղաս մեծացավ ու միասին նորից ոտք դրեցինք կրթահամալիր։ Իսկ ուրիշ որտե՞ղ պետք է հաճախեր սեբաստացի Էրիկը։ Մեր ընտանիքում շատերը աշխատել են կրթահամալիրում։ Ես, քույրս, եղբայրս սովորել ենք կրթահամալրում։ Այնպես որ հիմա հերթը Էրիկինն է։ Պատվով ենք հերթը հանձնում քեզ, Էրիկ ջան։

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝21.10-25.10.2019թ

72232714_664867200671070_7646773972960280576_n

8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։

Շարունակել կարդալ “Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝21.10-25.10.2019թ”

Ռոդարիական-մարզական խաղեր

Նախակրթարանում բացի ազգային խաղերից խաղում ենք ռոդարիական-մարզական խաղեր։ Անընդհատ ստեղծագործելու, երևակայելու արդյունքում ստացվում են հետաքրքիր, մեկը մյուսից տարբերվող խաղեր։ Այս անգամ սեղաններն ու աթոռները, գունավոր պարկերը դարձան մարզագույք։ Սաները խաղից հրճվանք ստացան, դրա հետ մեկտեղ զարգացրեցինք մարզական կարողություններն ու հմտությունները։