Սեբաստացու օրերին ընդառաջ

Մի սեբաստացու պատմություն։

75098764_688052181686867_7529348532000522240_n

Մուտքս կրթահամալիր եղել է 4 տարեկանում, բայց պարտեզ չեմ գնացել: Այդ ժամանակ եղբայրս 1-ին դասարանում էր սովորում, ես էլ, գրեթե ամեն առավոտ, ծնողներիցս մեկի հետ նրան ուղեկցում էի դպրոց: Բոլոր փոքրերի նման, քաղցրավենիք սիրում էի,բայց ոչ շատ: Մայր դպրոցի սև, խորհրդավոր դռներով մեծ խոհանոցում լինել շատ էի սիրում / ներկայիս մարզասրահը՝ սև դռներով/: Պարտադիր պայման էր ամեն դպրոց գնալիս համտեսել իմ շատ սիրելի թխվածքը՝ սպիտակ և վարդագույն կրեմով: Շատ համեղ էր: Եղբորս ուսուցչուհուն շատ էի սիրում:

Ծնողներիս պատմելով՝ նստում էի նրա գոգին ու տուն չէի գնում: Իհարկե խոսքը մեր սիրելի Մարգարիտ Հարությունյանի մասին է: Ուրախ-ուրախ մասնակցել եմ դասերին, երևի մի լավ էլ խանգարել/ այդ մասին տիկին Հարությունյանից կարելի է իմանալ/: Ի դեպ, առաջին ուսումնական ճամփորդության մասնակցել եմ եղբորս և իր ընկերների հետ դեպի Սարդարապատ: Եվս մի քանի տարի ու հերթ հասավ իմ դպրոց գնալուն, բայց մեկ տարի շուտ: Գիտեք՝ տարիներ առաջ ընդունելությունը 7 տարեկանից էր: Մարգարիտ Հարությունյանի հերթական առաջին դասարանի ընդունելությունն էր, իսկ ես 6 տարեկան էի: Դե, իհարկե, ընդունվեցի իմ շատ սիրելի ուսուցչուհու դասարան: Առաջին դասարանը սովորել եմ Արևմուտքի դպրոցում / նախկինում Բ-4 պարտեզ/, որից հետո տեղափոխվել եմ Մայր դպրոց: Կրթահամալիրի կրտսեր, միջին դպրոցներն ու Գիմնազիան ավարտելուց հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ ընդունվեցի կրթահամալիրի մանկավարժական ուսումնարան: Չեմ կարող ասել՝ ինչ կլիներ, եթե սեբաստացի չլինեի, դե, ոչ սեբաստացի չեմ եղել: Չեմ հիշում երազել եմ մանկավարժ դառնալ, թե՝ ոչ / չեմ էլ հիշում՝ ինչ եմ երազել/: Մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի Արևելյան դպրոցում որպես դասվար: Կարելի է ասել այստեղ եմ ծնվել, այստեղ՝ մեծացել/ կատակ/: Ինչպես տիար Բլեյանն է ասում. ստեղծագործական դադարից հետո կրկին կրթահամալիրում եմ արդեն իմ փոքրիկ սեբաստացու հետ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s