Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

78492596_279464739652015_7711366896657891328_n

Բարի լո՜ւյս, Ագարակ

Լավաշթխիկի ծես

Հարիսայի ծեսին մի քանի օր է մնացել։Ծեսի համար անհրաժեշտ թթուն արդեն դրված է,գինին պատրաստ է։Շաբաթն ամփոփեցինք լավաշթխիկի ծեսով,որը հարիսայի ծեսի մի մասն է կազմում։Շաբաթ օրը վաղ առավոտյան ագարակը լցվեց սաների և ծնողների ուրախ երգ ու պարով։Այնուհետև թխեցին և համտեսեցին թոնրի լավաշը։Իսկ ծեսից հետո սաները իրենց ծնողների հետ խնամեցին և կերակրեցին ագարակի կենդանիներին և թռչուններին։

Կանաչ բակ՝ վարդատունկ նախագիծ

«Պարտիզպան ծնող».Պարտիզպան ենք բոլորս

Կանաչ, խնամված ու ծաղկաշատ բակ ունենալու նպատակով այսօր մեզ էին այցելել մեր սաների ծնողները։Ընկեր Գուրգենը բացատրեց, թե ինչպես պետք է տնկել` կտրատել արմատներից և խնամել։Ծնողները փորեցին հողը և իրենց երեխաների հետ վարդեր տնկեցին։ Խոստացանք խնամել, ջրել վարդերը, իսկ նախագիծը դարձնել շարունակական, ավելացնել ու էլ ավելի գեղեցկացնել դպրոցի կանաչապատ տարածքը։

Գաթաթխիկ

Այսօր մի խումբ ծնողների հետ գաթաթխիկ արեցինք։ Սաները դարձել էին  խոհարարներ։ Սկզբում ալյուրով խաղացին` ճակատով, քթով, թշերով ամբողջովին ալյուր դառնալով։ Խմորից տարբեր պատկերներ ստացան, այնուհետև ծնողների օգնությամբ թխեցին համեղ գաթան։

Ծնողները մեծ սիրով ու պատրաստակամությամբ են մասնակցում ցանկացած նախագծի։

Մարզական օր

Մարզատոն,վազք,ցատկ,լանջերի հաղթահարում և ինքնագլորներով  երթ  դպրոցի բակում։Մարզական խաղերը մեր առօրյայի մի մասն են կազմում։

Ռոդարիական մարզական խաղեր

Ռոդաիական մարզական  — խաղերի միջոցով զարգացնում և մշակում ենք շարժողական ընդունակություններ՝  արագաշարժություն, ճկունություն,  հավասարակշռություն և այդ ամենը դարձնում հետքրքիր, զվարճալի խաղերի միջոցով։

Մեր հորինած հեքիաթը

Լինում է, չի լինում… այսպես են սկսվում շատ հեքիաթներ, մենք էլ այսպես սկսեցինք մեր հորինած հեքիաթը։Լինում է, չի լինում մի Աստղիկ է լինում…

Մեր ներ սեբաստացին

Արենը այսօր լաց եղավ, բայց տեսեք մուշ-մուշ քնած է : Նա սիրում է միշտ ուշադրության կենտրոնում լինել։

Թղթե զարդեր

Սաների հետ խոսեցինք «Ատամհատիկի ծեսի» մասին՝ ի՞նչ է իրենից ներկայացնում,ինչպե՞ս են կրթահամալիրում նշում,ինչպե՞ս պետք է պատրաստվենք։Ծեսին ընդառաջ այսօր պատրաստեցինք թղթե զարդեր։

Այլընտրանքային նկարչություն

Սաների սիրելի աշխատանքներից է ջրաներկով աշխատելը։

Տեխնոլոգիական գործունեություն

Սաները սիրում են տեխնոլոգիական աշխատանք կատարել։Այսօր գունավոր թղթերից ստացան երկրաչափական պատկերներ,և մյուս թղթի վրա գտնելով համապատասխան պատկերը՝սոսնձեցին վրան։Գործունեության ընթացքում ամրապնդեցին գույների իմացությունը։Ամեն անգամ նմանատիպ աշխատանք կատարելով՝ սաները ավելի հմտորեն են օգտվում մկրատից և սոսնձից։

Սեբաստացու օրերին ընդառաջ

Մի սեբաստացու պատմություն։

Սեբաստացու օրերին ընդառաջ

Ներկայացնում են սաները։

Սեբաստացու օրերին ընդառաջ

— Բարև՛։ Ես Նուշիկ Սմբատյանն եմ՝ երեք հրաշք սեբաստացիների մայրիկ ու երջանիկ եմ, որ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Սեբաստացու օրերին ընդառաջ

Ներկայացնում է սեբաստացիներ Ալեքսի և Եվայի մայրիկը։

Սեբաստացու օրերին ընդառաջ

Ներկայացնում է սեբաստացիներ Արսենի և Միքայելի մայրիկը։

Քաղցր փոխինձ

Այսպիսի աշխատանքները նպաստում են սաների մոտ. Ինքնուրույնության, բանավոր խոսքի, մոտորիկայի, համբերատարության, հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության, միմյանց հետ համագործակցելու կարողության, համի զգացողության, ուշադրության զարգացմանը:Նրանք ոգևորված պատրաստեցին քաղցրահամ փքխինձ և համտեսեցին։

Մի ուրախ առավոտ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s