Աշխատանքային նախագիծ՝02.12 — 06.12

77211525_2194656700837099_3905208973917159424_n

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երգեր
    • Զար զանգը
    • Ավետիս
    • Գովեմ գովեմ ում գովեմ,
    • Տիտոխիկ
    • Խնոցի
    • Ատամ, ատամ, դուրս արի

    Խաղ-թռնոցիներ.
    Միասնական պարեր՝

    • « Բուլուլ»,
    • «Թաշկինակներով պար»
    • «Շամ քելե»
    • Ամեն օր 13։30֊14։30 ատամհատիկի երաժտաթատրոնական պարապմունքներ քոլեջում։
  • Երկուշաբթի — Միջավայրի խնամք՝մաքրում ենք բակը ավելորդ աղբից և տերևներից,իսկ հետո ջրում ենք մեր տնկած ծառերն ու թփերը։
  • Երեքշաբթի — Ատամհատիկի ծեսին ընդառաջ պատրաստելու ենք բարեմաղթանքների ծառ։
  • Երգի,պարի և խաղիկների ուսուցում։
  • Չորեքշաբթի — Մարզատոն,գլուխկոնծիների հրավառություն։
  • Հինգշաբթի — Խոհանոցային գործունեություն՝ պատրաստելու են թխվածքաբլիթ։
  • Երգի,պարի և խաղիկների ուսուցում։
  • Ուրբաթ — Ատամհատիկի ծեսին ընդառաջ պատրաստելու ենք փոխինձ։
  • Շաբաթվա հեքիաթ — Հ․Թումանյան «Պոչատ աղվեսը»։
  • Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):Ատամ, ատամ,
    Իմ կաթնատամ,
    Դու շուտ արի՛,
    Գալըդ բարի՜,
    Իմ լավ ատամ.
    Ես քեզ կըտամ
    Չամչով փլա՜վ,
    Հնդու խուրմա,
    Տանձ ու խնձոր
    Մի՜շտ, ամեն օ՜ր
    Փըստա՜, բադա՜մ,
    Էլ ո՜ր մեկի
    Անունը տամ,
    Իմ լավ ատամ:

    • Միասնական խաղ ատամհատիկ

    Ատամհատիկ,
    Սիրուն թաթիկ,
    Ուտենք հատիկ,
    Որ հեշտ դուրս գա
    Քո ատամիկ:

    Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
    Չալ խնձորիկ, փշատիկ,
    Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
    Պապոնց դռան տռճկեմ:

    Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
    Քարից ամուր, սիրունիկ եմ,
    Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
    Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

    • Միասնական երգ՝ «Գովենք-գովենք»

    — Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
    — ……-ի ատամ գովենք:
    — Գովենք, գովենք, ում գովենք,
    Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
    …-ի ատամ գովենք,
    Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

    1. ….-ը կերավ գազարը,
    Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
    …-ին հասավ կաղամբը,
    Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

    2. ….-ը կերավ խնձորը,
    Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
    …-ին հասավ սալորը,
    Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

    3. …ի ատամ դուս ելավ,
    Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
    …-ի գաթան կերավ,
    Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

    4. …-ի ատամ դուս ելավ,
    Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
    …-ի սալոր կերավ,
    Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

    • Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»

    Ատամ, ատամ, դուս արի,
    Տես, քե ինչեր ենք բերե,
    Չիր ու չամիչ ենք բերե,
    Յուղ ու մեղր ենք բերե:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s