Օշո «Բացի քեզանից»

74701699_2238050043153743_8896265072733585408_n (1)

Անկախ ամեն ինչից` փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել այն ամենը, ինչ տեղի կունենա ձեզ հետ: Եթե ինչ որ մեկը ձեզ վիրավորում է, ընդունեք առանց արձագանքելու և հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Հանկարծ դուք սկսում եք զգալ էներգիայի հոսք, որը առաջներում երբեք չեք զգացել: Երբ որևէ մեկը ձեզ վիրավորում է, սովորաբար, թուլություն եք զգում, դուք կորցնում եք հանգստությունը և սկսում եք մտածել ինչպես այդ մեկից վրեժխնդիր լինել: Այդ մարդը կեռիկի նման կպչուն է ձեզնից, և դուք սկսում եք շրջաններ գծել նրա շուրջբոլորը: Օրեր, գիշերներ, ամիսներ, տարիներ շարունակ դուք չեք կարողանում քնել և վատ երազներ եք տեսնում: Լինում է, երբ մարդիկ մի ինչ-որ ապուշ անհեթեթության պատճառով իրենց ամբողջ կյանքն են կորցնում, ինչ է թե ինչ-որ մեկը վիրավորել է իրենց:

Ետ նայեք անցյալին և նման բան հաստատ կհիշեք. դուք փոքր երեխա էիք, և ուսուցիչը դասարանում բոլորին, այդ թվում և ձեզ,  «ապուշ» անվանեց: Դուք մինչև հիմա հիշում եք դա և պահում վիրավորանքը: Հայրը ինչ-որ բան ասաց…ձեր ծնողները վաղուց մոռացել են, եթե անգամ դուք նրանց հիշեցնեք այդ մասին, նրանք չեք հասկանա` խոսքն ինչ մասին է: Մայրը ձեզ այնպես չնայեց, և այդ վերքը` բաց, կենդանի, ապրում է մինչև օրս ու, եթե ինչ-որ մեկն անդրադառնա դրան` դուք միանգամից կպայթեք: Չօգնե՛ս, որ այդ վերքն ավելի մեծանա: Թույլ չտա՛ս, որ այն հոգին նվաճի: Հասի՛ր արմատներին, եղի՛ր ամբողջական:

24 ժամ, ընդամենը 24 ժամ, ինչ էլ որ պատահի, փորձիր չարձագանքել և չդիմադրել:

Դուք կզգաք էներգիայի նոր ալիք, այնպիսին, ինչպիսին երբեք չեք ունեցել, նոր տիպի կենսական էներգիայի ուժի հոսք, որը բխում է խորքից` արմատներից: Ձեզնից պահանջվում է պարզապես ճանաչել, զգալ այդ համը և մեկ էլ այն, թե ինչպես է ձեր կյանքը փոխվում: Դուք կսկսեք ծիծաղել այն բոլոր կատարյալ հիմարությունների վրա, որոնք ամբողջ ընթացքում ձեզ զբաղեցրել են, ծիծաղել բոլոր տեսակի վիրավորանքների, ձեր հակադարձումների, վրեժխնդրության վրա, որոնցով դուք թունավորել եք ձեզ:

Ոչ ոք չի կարող քեզ կործանել… քեզանից բացի:

Ոչ ոք չի կարող քեզ փրկել….քեզանից բացի:

Վերլուծություն

Կյանքում պետք է ներողամիտ լինել քեզ վիրավորողի հանդեպ։ Երբ Հիսուսը իր հետևորդներին սովորեցնում էր աղոթել, հետաքրքիր մի համեմատություն արեց․ «Ներիր մեզ մեր մեղքերը, որովհետև մենք էլ ներում ենք ամեն մեկին, ով մեղք է գործում մեր դեմ» աստվածաշունչը սովորեցնում է, որ իսկական ներողամտության հիմքում անշահախնդիր սերն  է ընկած, քանի որ սերը «վիրավորանքները չի հիշում»։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s