Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝29.01-01.02.2020

Ձմեռային պարտեզ

Ճաշացանկ-29.1-1.2 .2020

Առավոտյան ծես

Նաղագիծ`դդմածես

Հունվարի 29 (չորեքշաբթի)

Խոհանոցային գործունեություն.

Պատրաստում ենք դդմաբլիթներ: Եփել-թափել-հավաքել-մաքրել: Գույն, թիվ, հաշիվ, շատ, քիչ, ավելացնել,պակասեցնել, համամատել, տարբերակել:

Հունվարի 30 (հինգշաբթի)

Դդմագովք.

Գովում ենք դդումին, հորինում հանելուկներ և շուտասելուկներ դդումի մասին:

Գովք

— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Դդումին գովենք:

Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, դդում, ջան, ջան,
Դդումի համը գովենք,
Ջան, դդում, ջան, ջան:

Դդում նստե ծառի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Չամչին առե թևի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Դումը ձին հեծել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Թոնրատան մոտ հասել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Բրինձ, չամիչ, մեղր ու յուղ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Ուր փորի մեջ լցել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Տաք թոնրի մեջ էփել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Մեր սեղանին բազմել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Մերդ կերավ ղափամա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Քոզի բերավ թամադա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Հունվարի 31 (ուրբաթ)

Ապլիկացիա

Պատրաստում ենք դդում-դիմակներ:

Փետրվարի 1 (շաբաթ)

Ղափամայի պատրաստում

Ղափաման

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեղրը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Յուղը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը չամիչ, ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը բրինձ, ղափամա:
Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ջան, ղափամա,
Ուտողը ոնց դիմանա, ջա՜ն։

Զբոսանք

  • Զբոսնում ենք ձմեռային այգիներով և բակերով

Շաբաթվա հեքիաթներ՝ Հ. Թումանյան «Ճամփորդներ », «Երկինքը փուլ է գալիս»

Շաբաթվա ոտանավոր՝ Հ.Թումանյան «Շունը»

  • Խաղիկներ
  • Հուռին գնաց բանջարի,
  • Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
  • Խոտի տակին ծիտ եղավ,
  • Ծըլվըլալեն դուրս թռավ։
  • Ծիտը թռավ գերանին,
  • Կանաչ խոտը բերանին:
  • Հ. Թումանյան «Շունը»

Շաբաթվա երգեր՝ « Այլի հո», « Պսակ-պսակ», «Հաղչա հուղչա»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s