Բարեկենդանի ծեսը նախակրթարանում 27.02.2020

Բարեկենդանի ծիսական ղաղեր

Խաղ` Նոզայ

Անհրաժեշտ պարագաները խորանարդիկներ կամ այլ իրեր են , որոնք իբր թե ուտելիք են, Նոզային դիմակ, որևէ կենդանու թղթից պատրաստված պոչեր, թել, արկց:

Խաղի ընթացքը

Խաղին մասնակցում է8-10 երեխա:Հատակին թելով ուղղանկյուն են ստանում. դա սեղանն է: Սեղանից 3-5 մ հեռու դրվում է Նոզայի արկղը:Երեխաները <<սեղանին>> շարում են <<մրգերը>> /խորանարդիկները/,մեկը դառնում է խաղավար և մյուսների հետ նստում <<սեղանի>> մոտ: Այնպես են նստում, որ մի կողմը բաց մնա: Մեկն էլ Նոզայ է դառնում, կանգնում սեղանից հեռու իր արկղի մոտ: Հնչում է պարային երաշժտություն:Պարելով գալիս է Նոզայը: Նա պարում է, ծամածռություններ անում` մյուսների ուշադրությունը շեղելու համար, պահ ընտրելով փորձում է սեղանից <<ուտելիք>>ը փախցնել և գցել իր արկղի մեջ:Եթե մինչև երաժշտության ավարտը /այն կարող է դաստիարակն անջատել/ Նոզայը կարողանում է խորանարդ փախցնել,մի պոչ է ստանում որպեսզ խրախուսանք, եթե չի կարողանում ուրիշն է դառնում Նոզայ: Եթե Նոզայը կարողանում է 2 անգամ պոչ ստանալ փոխվում են սեղանակիցները:

Խաղ` Գոմշակռիվ

Խաղացողներնը չորեքթաթ իրար հրում են ուսերով:Նույնը կատարում են կանգնած: Խաղում են կատակով` աշխատելով պարտվել:

Խաղ` Աքլորակռիվ

Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձաղ ոտքը և թռչկոտելով աջ ուսի վրա` ուսով այնքան են իրար թեթևակաի խփում,մինչև խաղացողնրից մեկը վայր է ընկնում,պարտվում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s