Հեռավար-առցանց ուսուցման մասին գրում է Լիլիի մայրիկը

Քանի որ ԿԳՍՄ նախարարի հրամանով Երևան քաղաքի բոլոր կրթական հաստատություններում գարնանային արձակուրդները վիրուսների պատճառով տեղափոխվեցին մարտի 2-ից 6-ը, այդ պատճառով մեր կրթահամալիրը անցավ առցանց ուսուցման: Լինելով Արևմտյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբի ծնող, բալիկիս հետ սկսեցի կատարել տարբեր գործունեություններ: Առցանց ուսուցման ժամանակ ունեցանք հագեցած հինգ օր: Սկզբից խաղացել ենք ռոդարիական մարզախաղ, իսկ հետո էլ Լիլին ցույց է տվել, թե ինչքան ինքնուրույն է և թե ինչպես կարող է ինքնուրույն կազմակերպել իր քունը, վերջում էլ բաց չթողնելով արևային տաք և ջերմ եղանակը մի լավ զբոսնել ենք, խաղացել, վազվզել, դե իհարկե չէինք կարող նաև չերգել մեր շատ սիրելի Արև-Արև-ը: Ասեմ, որ շատ հաճույքով և ուրախ է ամենը արել, նույնիսկ ասում էր մամա արի էլի մարզվենք: Շնորհակալ եմ մեր արդեն հարազատ դարձած և սիրելի կրթահամալիրին, այսպիսի հետաքրքիր և հիշարժան օրերի համար:

Հեռավար աշխատանքային շաբաթվա ամփոփում-պատում

Երկրում ստեղծված անսպասելի վարակային վիճակը ստիպեց ուսումնական հաստատություններին աշխատելու հեռավար։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցման կազմակերպման գործում մեծ մասնակցություն ունի ծնողը։ Այս մեկշաբաթյա ուսուցման ընթացքում ծնողն իր երեխայի հետ տարատեսակ բնագավառներում հանդես եկավ` խոսեցին, թե ինչպես պաշտպանվեն վիրուսներից, խաղացին  մարզական խաղեր և իրականացրեցին տարբեր գործունեություններ։ Նրանք շատ ոգևորված էին աշխատում։ Նաև  դժվարանում էին և հարցնում , թե մենք ինչպես ենք հասցնում միաժամանակ աշխատանք կատարել մի խումբ երեխաների հետ։

Շարունակել կարդալ “Հեռավար աշխատանքային շաբաթվա ամփոփում-պատում”