Հեռավար-առցանց ուսուցում 23.03-27.03.2020

90410209_637217477133546_2635334406033637376_n

Հեռավար- առցանց  ուսուցման կազմակերպման   հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ. Մի բաց նամակ ամենքին։

Հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման մասինՀՐԱՄԱՆ

Վայրը՝  ընտանեկան միջավայր, բակ

Տևողությունը՝ 23.03-27.03

Նպատակը՝  Հեռավար ուսուցման կազմակերպում, որի անմիջական մասնակիցը՝ ընտանիքն է:

Խնդիրները՝ Ներգրավել ընտանիքի անդամներին և ընտանիքը դարձնել մեդիա միջավայր։Ամրացնել ծնող-երեխա-պարտեզ կապը։

Նախագծի ընթացքը՝ Ծնողները աշխատում են նախապես հրապարակված նախագծով։Նաև կարող են իրենք առաջարկել հետաքրքիր մտքեր և նախագծեր։Նախապես ներկայանում է սանը կամ ծնողը։Նաև ներկայացնում է աշխատանքի ընթացքը։Աշխատանքի ընթացքը նկարահանում կամ ձայնագրում են։Այնուհետև ուղղարկում են դաստիարակներին, որպեսզի տեսաֆիլմի կամ ձայնագրության տեսքով, հրապարակենք բլոգում կամ համացանցում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ իրականացնել

Ռոդարիական մարզական խաղեր

Խոհանոցային գործունեություն

Ածիկացան

Տեխնոլոգիական գործունեություն

Իմ առավոտը

Զարգացնող ինքնաշեն խաղ

Երկուշաբթի` 23.03

Ռոդարիական մարզական- խաղեր։Խաղում ենք տանը կամ բակում, տարբեր խաղալիքների, իրերի և առարկանների օգնությամբ։Մարզական խաղերը շատ օգտակար են առողջության և ճկունության համար։

Երեքշաբթի` 24.03

Տեխնոլոգիական ստուգատես՝  «Ձոն մայրիկի» նախագծի շրջանակներում սաները կպատրաստեն գեղեցիկ  ծաղիկներ իրենց  մայրիկների համար։

Չորեքշաբթի՝ 25.03

Ածիկացան՝ Ածիկի համար անհրաժեշտ նյութերի ցանկը՝

Զատիկը հայերի ամենասիրելի տոներից է։ Զատիկը հարուստ է ավանդույթներով ու սովորույթներով։ Պատրաստվում ենք Զատիկի ծեսին։

Բամբակ, ցորեն, ոսպ, ափսե կամ բաժակ, ջուր:

Զատիկի տոնից երկու շաբաթ առաջ ցանում եքն ածիկը ( ոսպ, ցորեն): Առաջին օրից սկսած կատարում ենք դիտարկումներ: Թվային ֆոտոխցիկով նկարում են առաջին ծիլերը։

Հինգշաբթի` 26.03

Խոհանոցային գործունեություն — Պատրաստոոում ենք մրգային աղցան կամ հյութեր։ Մրգերը հաշվում և համեմատում ենք։Կրկնում ենք մրգերի անուննեը և  գույները։

Ուրբաթ ՝ 27.03

Իմ առավոտը

Սաները ներկայացնում են իրենց առավոտը։ Արթնանում են, լվացվում, մարզվում ,ինքնուրույն նախաճաշ են պատրաստում և նախաճաշում։

Զարգացնող ինքնաշեն խաղ

Երգում, պարում ենք ծափերով և շրխկաններով: Ծանոթացում Կոմիտասյան երգերին:

Գնացեք տեսեք

Արև, արև, ե’կ ե’կ

Ախ գարուն է

Զարկ բոլոճիկ

Խնկի ծառ

Զատկի ասույթներ, առածներ, ոտանավորներ

  • Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս:
  • Կարմիր ձուն Զատկին կսազե:
  • Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:
  • Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
  • Զատիկ ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  • Զատիկը թռի, մեր կովը ծնի:
  • Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկը առանց ձվի չի լինի
  • Զատկից հետո կարմիր հավկիթ:
  •  Զատիկ, Զատիկ, նավակատիկ,
    Արի, նստի մեր տան մոտիկ:

Հեքիաթի ընթերցում …

Ղ. Աղայան և Հ.Թումանյան

Մայրիկի օրագիր:

2-5տարեկանների լաբորատորիայի հեռավար -առցանց աշխատանքներ։

Նախագծի, նախագծծի արդյունքների հրապարակում, տարածում՝

Բլոգներում

Սոցցանցերում

Ենթակայքում

uzunyan,arevhat@mskh.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s