Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ «Ձոն մայրիկի»

Մայրիկատոնին ընդառաջ սաները պատրաստեցին գեղեցիկ  ծաղիկներ իրենց  մայրիկների համար։Յուրաքանչյուր երեխա այդ ամենը ներկայացրեց իր պատկերացրած ձևով՝  Եվան իր մայրիկին նվիրեց կոճակներից պատրաստած ծաղիկ։

Իսկ Տիգրանը շատ հետաքրքիր մտահղացում ուներ,  նկարել է ծառ։ Այնուհետև կարմիր կոճակները փաքցրել էր ծառին, որովհետև նա գիտեր, որ իր մայրիկի սիրելի միրգը՝ կարմիր խնձորն է։

Էրիկը իր սիրելի մայրիկի օգնությամբ պատրաստեց գեղեցիկ ծաղիկ և նվիրեց մայրիկին։

Իսկ Վազգենը՝ Գարնան գույներին համապատասխան, իր մայրիկի համար գույնզգույն  թղթերից ստացել է շատ գեղեցիկ ծաղիկ։

Իսկ Կառոլինան իր մայրիկի համար նկարել է շատ գեղեցիկ ծաղիկ։

Էրիկը իր սիրելի մայրիկի համար ջրաներկով գեղեցիկ ծաղիկներ է նկարել։

Արենը սիրելի մայրիկի համար պատրաստել է գեղեցիկ ծաղիկներ։