Մարտ ամսվա հաշվետվություն

90633579_940175053070075_7693341902464090112_o

Երկրում ստեղծված անսպասելի վարակային վիճակը ստիպեց ուսումնական հաստատություններին աշխատելու հեռավար։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցման կազմակերպման գործում մեծ մասնակցություն ունի ծնողը։ Այս  ընթացքում ծնողն իր երեխայի հետ տարատեսակ բնագավառներում հանդես եկավ` խոսեցին, թե ինչպես պաշտպանվեն վիրուսներից, խաղացին  մարզական խաղեր և իրականացրեցին տարբեր գործունեություններ։ Նրանք շատ ոգևորված էին աշխատում։Օրեցօր ավելի ակտիվ և սիրով էին մասնակցում։ Նաև  դժվարանում էին և հարցնում , թե մենք ինչպես ենք հասցնում միաժամանակ աշխատանք կատարել մի խումբ երեխաների հետ։

Ամսվա սկզբում դաստիարակների լաբորատորիայի ղեկավար՝ Նելի Արղությանի հետ քննարկում և կազմում ենք նախագծերը։ Հրապարակում ենք  բլոգում և տեղեկացնում ծնողներին։ Այնուհետև սաների կատարած ախատանքները, ծնողը նկարահանում և ուղղակում է դաստիարակներին։Առցանց ուսուցման նպատակն այն է, որպեսզի երեխայի օրը դարձնեն հետաքրքիր և ուսումնաշատ։

—Լիլին։

—Արևը դուրս եկավ, գնացի պարտեզ։

Պարտեզից, որ գալիս ես  ի՞նչ ես անում։

Լիլին, խաղում եմ,հաց ուտեմ, լվացվեմ,լողանամ, հանվեմ քնեմ։

Մամա դուք էլ կլողանաք,որ վիրուսներից պաշտպանվենք։

Ծնողները  պատկերացնում չունեին , թե ուսուցումը ի՞նչպես պետք է լինի հեռավար։ Բայց արի ու տես՝ շատ հետաքրքիր մարզական խաղեր, փորձեր և տարբեր  գործունեություններ էին իրականացնում ։ Հետաքրքիրն այն էր, որ հնարավորություն տրվեց տեսնել, թե մյուս ծնողները ինչպես են զբաղեցնում իրենց երեխաներին տանը։ Եղավ փորձի փոխանակում։

Հեռավար-առցանց ուսուցում, մարտի 2-6

Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսից

Հեռավար ուսուցում. Օր երկրորդ. Ուրախ մարմնամարզություն

Հեռավար ուսուցում․Օր երրորդ․Կարդում ենք Թումանյան

Հեռավար ուսուցում․Օր չորրորդ․ Ես կարողանում եմ․

Հեռավար — առցանց գործունեություն. օր հինգերորդ

Հեռավար-առցանց ուսուցման մասին գրում է Լիլիի մայրիկը

Մարտի 16-20-ը արձակուրդում եմ եղել, մասնակցել եմ դաստիարակների հեռավար ֆլեշմոբին։

Առցանց-հեռավար ուսուցում «Ծիսական գաթա»

Կարդացել և վերլուծել եմ:

ԾԻԾԱ՛Ղ: Վիլյամ Սարոյան Վերլուծուփյուն

Մարտի 23-27

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ.Օր առաջին․Ուրախ մարմնամարզություն

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ.Օր երկրորդ. «Ձոն մայրիկի»

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ.Օր երրորդ.Համեղ խոհանոց

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ.Օր չորրորդ.Ինքնաշեն խաղ

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ.Օր հինգերորդ.Ածիկացան

«Հայոց լեզու և խոսքի մշակույթ» սեմինար-պարապմունքին: Քննարկել ենք «Դպիր» ամսագրում Աիդա Պետրոսյանի թարգմանությամբ հրապարակված Մարիա Մոնտեսորի մեթոդական կիրառումները:Քննարկմանը մասնակցել եմ Teams ծրագրով։ Շատ հետաքրքիր էր։

Սաները նաև մասնակցել են մաթեմաթիկական ֆլեշմոբին։

Առցանց ուսուցման նախագծին 22 սանից մասնակցել են 16-ը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s