Ապրիլ ամսվա հաշվետվություն

92569921_149027376551581_7257767673881165824_n

Երկրում ստեղծված անսպասելի վարակային վիճակը ստիպեց ուսումնական հաստատություններին աշխատելու հեռավար։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցման կազմակերպման գործում մեծ մասնակցություն ունի ծնողը։ Այս ամսվա ուսուցման ընթացքում ծնողն իր երեխայի հետ տարատեսակ բնագավառներում հանդես եկավ` իրականացրեցին տարբեր գործունեություններ։ Նաև ծնողները հանդես եկան իրենց անհատական նախագծերով։ Մասնակցեցին Զատկի ծեսին, «Գեղարվեստը ընտանիքում» նախագծին և միանալով ապրիլի 24-ի  «Կանաչ օր»նախաձեռնությանը՝ իրականացրեցին  «Ծառատունկ֊ծաղկատունկ» ընտանեկան նախագիծը։ Ծնողները մեծ սիրով և ոգևորված աշխատում են։Շնորհակալ ենք, ակտիվ մասնակցության համար։

Ամսվա ընթացքում ընտանեկան առցանց-հեռավար ծրագրին մասնակցել է 1 ընտանիք։ Ունենք մի քանի սան, որոնք գտնվում են արձակուրդում։ Ունենք ծնող ով հետևում է բոլոր նախագծերին, սակայն չի նկարահանում։ Նշեմ, որ խմբում ունենք  24 սան։ Այս ամիս ներկայացրել եմ 74 ընտանեկան ֆիլմ  և 2 ծնողի հոդված։ Աշխատել եմ երկու շաբաթ։ Ապրիլի 14.04-17.04-ը գտնվել եմ իմ հասանելիք արձակուրդում, իսկ ապրիլի 20.04-24.04-ը իմ հաշվին ձևակերպել եմ արձակուրդ։ Կրկին շարունակում եմ աշխատել հեռավար։ Շուտով կհրապարակեմ իմ գրած հոդվածը։ Ապրիլ ամսվա ընթացքում աշխատել եմ երկու շաբաթ, պրիլի 6-10-ը և 27-1-ը։

06.04.2020-10.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում։

27.04.2020-01.05.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում։

Թայմսով մասնակցել եմ դաստիարակների սեմինար պարապմունքին, որտեղ քննարկել ենք դաստիարակի գնահատման հարցաթերթիկի հարցաշարը, ծրագրի ղեկավար՝ Նելի Արղությանի հետ:

Առցանց ընտանեկան  նախագծեր։

Խալաթյան Լիլի

Մելիքսեթյան Էրիկ

Տոնոյան Մարի

Ավագյան Եվա

Բարսեղյան Վազգեն

Պետրոսյան Կառոլինա

Թութիկյան Տիգրան

Անտոնյան Արեն

Գեղարվեստը ընտանիքում

Ծնողների կարծիքը առցանց ուսուցման մասին

Պետրոսյան Լուսինե

Սարգսյան Սոնա

Եղիազարյան Լուսինե

Ապրիլի 29-ին մասնակցել եմ ընդհանուր ժողովին։

Բլոգը խմբագրվում է՝ Լիլիթ Սահակյանի կողմից։

 

Թողնել մեկնաբանություն