Աշխատանքային նախագիծ՝ 04.05-08.05

92569921_149027376551581_7257767673881165824_nՀեռավար- առցանց  ուսուցման կազմակերպման   հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ. Մի բաց նամակ ամենքին։

Հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման մասինՀՐԱՄԱՆ

Վայրը՝  ընտանեկան միջավայր, բակ

Տևողությունը՝ 04.04-08.04

Նպատակը՝ Մայիսի 4-8-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսյան 15-րդ ստեղծագործական հավաքն է, որի ընթացքում կմեկնարկենք մայիսյան ընտանեկան դպրոցներում իրականացվող նախագծերը։

Խնդիրները՝ Ներգրավել ընտանիքի անդամներին և ընտանիքը դարձնել մեդիա միջավայր։Ամրացնել ծնող-երեխա-պարտեզ կապը։

Նախագծի ընթացքը՝ Ծնողները աշխատում են նախապես հրապարակված նախագծով։Նաև կարող են իրենք առաջարկել հետաքրքիր մտքեր և նախագծեր։Նախապես ներկայանում է սանը կամ ծնողը։Նաև ներկայացնում է աշխատանքի ընթացքը։Աշխատանքի ընթացքը նկարահանում կամ ձայնագրում են։Այնուհետև ուղղարկում են դաստիարակներին, որպեսզի տեսաֆիլմի կամ ձայնագրության տեսքով, հրապարակենք բլոգում կամ համացանցում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝

Առավոտյան զբոսանք և բակային ազգային խաղեր

Ուսումնասիրում ենք ջրի համը, հոտը և գույնը

Շնչառական վարժություններ

Սաների ինքնուրույնությունը

Մատիկաթատրոն

Երկուշաբթի

Առավոտյան զբոսանքը, վազքը, հեծանիվ վարելը շատ կարևոր և օգտակար է առողջության և ճկունության համար։ Որքան շատ բույսեր են լինում շրջապատում, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է տվյալ տեղանքի օդը։ Պետք է շատ շնչել գարնանային մաքուր օդը և խաղալ մի շարք բակային խաղեր։

Երեքշաբթի

Սաները կուսումնասիրեն ջրի համը, հոտը և գույնը։ Ծնողները ջրի մեջ կլցնեն աղ, լիմոնի հյութ և շաքարավազ։ Այնուհետև սաները կհամտեսեն և կգուշակեն։

Չոքրեքշաբթի

Սաները կխաղան խաղ-արահետ և փչվող ձեռնոց շնչառական վարժությունները։

Հինգշաբթի

Սաները ևս մեկ անգամ ցույց կտան իրենց ինքնուրույնությունը։ Նրանք կներկայացնեն  իրենց պատրաստած՝ նախաճաշի, ճաշի,  ընթրիքի սեղանը և հյուրասիրությունը։

Ուրբաթ

«Մատիկաթատրոն»

Հետևելով օրինակներին՝ խաղում, ներկայացնում ենք մատիկաթատրոն։

  1. Շաբաթվա երգեր՝

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով։Երբ խաղավարը ասում ՝ է  հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում, բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են։ Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է խաղից դուրս է գալիս։

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s