Եվա և Ալեքսան Ավագյանների ընտանեկան պարտեզի մայրիկ՝ Արևիկ Բաբայան

96727369_648616042536981_4627363791519088640_n

Կորոնավիրուսն ու դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը արտակարգ պայմաններ թելադրեցին նաև նախակրթարանի համար։ Որպես առաջին դասարանում սովորող սեբաստացու ծնողներ՝ հեռավար ուսուցման փորձ ունեինք, սակայն այդքան էլ լավ չէինք պատկերացնում՝ ինչպես է հնարավոր 2,7 տարեկան, նոր մանկապարտեզ հաճախող, միայն իր շրջապատին հասկանալի լեզվով խոսող երեխայի հետ հեռավար ուսուցում իրականացնել։ Բայց հենց այդ նույն 2,7 տարեկան, միայն ընտանիքի անդամներին հայտնի լեզվով խոսող Եվան, տեսնելով եղբոր առցանց դասերը, ակտիվ նկարահանվող նախագծերը, պատրաստակամություն էր հայտնում հեռավար ուսուցման մասնակիցը դառնալու։ Ամեն անգամ կրկնկում էր ՝ «Եսե դաս։ Եսե է Անա, Է Այե դաս։ Եսե աչիկա տեղ», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Ես էլ դաս անեմ։ Ես էլ ընկեր Աննային ու ընկեր Արևին նյութեր ուղարկեմ։ Ես էլ մանկապարտեզ գնամ»։ Ու այստեղ օգնության հասան մեր ընկեր Աննան ու ընկեր Արևն իրենց ամենշաբաթյա հետաքրքիր երգով, հեքիաթներով, խաղերով հագեցած նախագծերով։

Շարունակել կարդալ “Եվա և Ալեքսան Ավագյանների ընտանեկան պարտեզի մայրիկ՝ Արևիկ Բաբայան”