Եվա և Ալեքսան Ավագյանների ընտանեկան պարտեզի մայրիկ՝ Արևիկ Բաբայան

96727369_648616042536981_4627363791519088640_n

Կորոնավիրուսն ու դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը արտակարգ պայմաններ թելադրեցին նաև նախակրթարանի համար։ Որպես առաջին դասարանում սովորող սեբաստացու ծնողներ՝ հեռավար ուսուցման փորձ ունեինք, սակայն այդքան էլ լավ չէինք պատկերացնում՝ ինչպես է հնարավոր 2,7 տարեկան, նոր մանկապարտեզ հաճախող, միայն իր շրջապատին հասկանալի լեզվով խոսող երեխայի հետ հեռավար ուսուցում իրականացնել։ Բայց հենց այդ նույն 2,7 տարեկան, միայն ընտանիքի անդամներին հայտնի լեզվով խոսող Եվան, տեսնելով եղբոր առցանց դասերը, ակտիվ նկարահանվող նախագծերը, պատրաստակամություն էր հայտնում հեռավար ուսուցման մասնակիցը դառնալու։ Ամեն անգամ կրկնկում էր ՝ «Եսե դաս։ Եսե է Անա, Է Այե դաս։ Եսե աչիկա տեղ», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Ես էլ դաս անեմ։ Ես էլ ընկեր Աննային ու ընկեր Արևին նյութեր ուղարկեմ։ Ես էլ մանկապարտեզ գնամ»։ Ու այստեղ օգնության հասան մեր ընկեր Աննան ու ընկեր Արևն իրենց ամենշաբաթյա հետաքրքիր երգով, հեքիաթներով, խաղերով հագեցած նախագծերով։

Սկզբում մի քիչ պասիվ էինք, քանի որ աղջկաս բառապաշարը հարուստ չէր, հետո օգնության եկավ տղաս, որը քույրիկի հետ նկարվում էր տեսանյութերում ու օգնում նկարագրել ընթացքը։ Հետո Եվան ավելի վստահ, հմուտ և կազմակերպված դարձավ, դրան զուգահեռ նաև բառապաշարը հարստացավ։ Եվան հիմա գիտի, որ ամեն օր անելիք ունի, տեսանյութ նկարելիս արդեն չի սպասում իմ հրահանգներին, որպեսզի ներկայացնի անելիքը, և անհամբեր սպասում է հաջորդ օրվա խաղին։

Այս ընթացքում մասնակցեցինք Մայրիկատոնին, Զատկական ծեսին, տարբեր ֆլեշմոբերի, ամեն առավոտ մարզվում ենք։ Սկսեցինք «Զարգանում ենք խաղալով» արագ, ձեռքի տակ եղած նյութերով պատրաստվող խաղերի ներկայացման շարքը`

 

Պլաստիլինով աշխատանք Տանն անընդհատ հնչում են մեր ազգային, ծիսական երգերը, և խաղում ենք ազգային խաղեր (Մամի-մամի, Խնոցի), ու այդ ամենն այնքան բնական ու հեշտ է դարձել մեր առօրյայի ու ընտանիքի մասը, որ արդեն դժվար է հակառակը պատկերացնել։ Եվան ինքնուրույն և անկաշկանդ է նաև խոհանոցում։

Հեռավար ուսուցումը մի դրական արդյունք էլ տվեց․ երբ տանը կա մի քանի երեխա, օրվա ընթացքում չես հասցնում իրենց համով-հոտով խաղերը, զրույցները ու միմիկաները ֆիքսել և ընտանեկան արխիվ հավաքել, իսկ այս ընթացքում հասցրել ենք բավականին շատ մեր երեխաների մանկության դրվագները հավերժացնել, ինչպես օրինակ՝ «Գեղեցկության օր» ինքնաբուխ խաղն ու նյութն է կամ «Գնդիկ բոքոնիկ» հեքիաթի ընթերցումը։

Ճիշտ է՝ կարծես հարմարվել ենք այս ռեժիմին, սովորել ենք մեր օրը ճիշտ կազմակերպել, սակայն Եվան անհամբեր է, թե երբ է գնալու «աչիկա տեղ» ու խաղալու իր ընկերների հետ։ Հուսով ենք՝ երկար չենք սպասի։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s