Ընտանեկան նախակրթարանի գարնանային նորամուտը

65537993_2392707671054520_4092116703574491136_nԿրթահամալիրն աչքի է ընկնում ավանդական ծեսերի պահպանմամբ, տարածմամբ, իսկ ծնողն ինքնաբերաբար դրանց մասնակիցն է դառնում: Մինչև մարտ մասնակցությունը այդ նախագծերին տեղի էր ունենում ֆիզիկական միջավայրում, սակայն երկրում ստեղծված անսպասելի վարակային վիճակը ստիպեց ուսումնական հաստատություններին աշխատել հեռավար, ու արդեն հեռավար ուսուցման պայմաններում յուրաքանչյուր ընտանիք ստեղծեց իր ընտանեկան դպրոցը: Այս ձևաչափը մի ընտանիքը մյուսից սովորելու, զարգանալու, սեփականը ստեղծելու լայն հնարավորություններ ստեղծեց: Պետք է նշեմ, որ սկզբնական շրջանում ծնողները չէին պատկերացնում կատարվելիք աշխատանքը։ Ինչպե՞ս ծնողի և դաստիարակի համագործակցության արդյունքում հասնել ցանկալի արդյունքի: Ժամանակի ընթացքում, սակայն, արդեն իրենք հանդես եկան հետաքրքիր նախագծերով: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում իրականացրեցինք տարբեր նախագծեր։ Գարունը իր հետ բերեց մի շատ գեղեցիկ տոն, որը կոչվում է «Մայրիկատոն»։ Սաները սիրում են  մայրիկների համար նվերներ պատրաստել։ Նրանք այս անգամ պատրաստեցին շատ հետաքրքիր ծաղիկներ։ Նաև Ապրիլի 7-ին մասնակցեցին «Գեղարվեստը ընտանիքում»  նախագծին և ներկայացրին իրենց անհատական նկարների ցուցահանդեսը։

Շարունակել կարդալ “Ընտանեկան նախակրթարանի գարնանային նորամուտը”