Շաբաթվա ամփոփում 11.05-15.05

97281298_291056828956740_5224585393529159680_n

Հեռավար ուսուցումը շարունակվում է։ Սեբաստացիական ընտանիքները իրենց աշխատանքը շարունակում են մեծ սիրով։ Սաները իրենց ընտանիքի անդամների հետ իրականացնում են  շատ հետաքրքիր նախագիծեր։ Նաև իրենք են հանդես գալիս, իրենց նախագծերով։

Ընտանեկան նախակրթարանի գարնանային նորամուտը

«Իմ սիրած հեքիաթը»

«Իմ սիրած հեքիաթը» սաները պատմեցին և նկարեցին հեքիաթի հերոսներին: Նրանք ունեն իրենց սիրելի հեքիաթները, նաև փորձում են նմանակել հերոսներին։ Այս անգամ սաներն էին պատմում իրենց ընտրած հեքիաթը։ Յուրաքանչյուր հեքիաթ սիրով լսում և ընթերցում են և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Հեքիաթները և հետաքրքիր պատմությունները երեխաների հետ շփվելու ամենաարդյունավետ միջոցներն են, որովհետև նրանք հեքիաթների մեջ գտնում են իրենց։ Նաև շատ հաճուքով և հետաքրքրությամբ են լսում իրենց սիրելի կերպարների մասին։ Զարգանում է երեխայի երևակայությունը, որը կարևոր է զարգացման համար։

Շարունակել կարդալ “Շաբաթվա ամփոփում 11.05-15.05”