Շաբաթվա ամփոփում 11.05-15.05

97281298_291056828956740_5224585393529159680_n

Հեռավար ուսուցումը շարունակվում է։ Սեբաստացիական ընտանիքները իրենց աշխատանքը շարունակում են մեծ սիրով։ Սաները իրենց ընտանիքի անդամների հետ իրականացնում են  շատ հետաքրքիր նախագիծեր։ Նաև իրենք են հանդես գալիս, իրենց նախագծերով։

Ընտանեկան նախակրթարանի գարնանային նորամուտը

«Իմ սիրած հեքիաթը»

«Իմ սիրած հեքիաթը» սաները պատմեցին և նկարեցին հեքիաթի հերոսներին: Նրանք ունեն իրենց սիրելի հեքիաթները, նաև փորձում են նմանակել հերոսներին։ Այս անգամ սաներն էին պատմում իրենց ընտրած հեքիաթը։ Յուրաքանչյուր հեքիաթ սիրով լսում և ընթերցում են և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Հեքիաթները և հետաքրքիր պատմությունները երեխաների հետ շփվելու ամենաարդյունավետ միջոցներն են, որովհետև նրանք հեքիաթների մեջ գտնում են իրենց։ Նաև շատ հաճուքով և հետաքրքրությամբ են լսում իրենց սիրելի կերպարների մասին։ Զարգանում է երեխայի երևակայությունը, որը կարևոր է զարգացման համար։

Ուշադրությունը զարգացնող խաղ

Ուշադրության կենտրոնացման և զգայարանների զարգացման նպատակով պետք է երեխաների հետ հաճախ իրականացնենք տարբեր զարգացնող խաղեր։ Երեխաներին կենտրոնացնելու համար կան բազմաթիվ միջոցներ, դրանցից ամենաարդյունավետը խաղերի միջոցով իրականացվող պարապմունքներն են։ Նրանք այսօր խաղացին ուշադրությունը կենտրոնացնող տարբեր խաղեր։ Այսպիսի խաղեր պետք է հաճախ կրկնել, որպեսզի արդյունավետ լինի։

Այլընտրանքային նկարչություն

Այսօր սաները կատարեցին նկարչություն, որը շատ տարբերվող էր և այլընտրանքային։ Նրանք վրձնի փոխարեն օգտագործեցին՝ պատառաքաղ, փուչիկներ, փայտիկներ և հատիկեղեն։  Սաները նկարում են այն ինչ ուզում են, և հետո պատմում իրենց պատկերի մասին։ Ստացվեցին գարնանային գունեղ նկարներ։ Հիմա կներկայացնեմ սաների այլընտրանքային նկարները։

Մատիկախաղ

Սաները սիրում են իրենց մատիկների հետ խաղալ։ Նրանք այս անգամ խաղացին իրենց ամենասիրելի մատիկախաղը։

Զբոսանք և ուրախ մարմնամարզություն

Առավոտյան զբոսանքը, վազքը, հեծանիվ վարելը շատ կարևոր և օգտակար են առողջության և ճկունության համար։ Որքան շատ բույսեր են լինում շրջապատում, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է տվյալ տեղանքի օդը։ Պետք գարնանային մաքուր օդը վայելել և խաղալ մի շարք բակային խաղեր։

Համեղ խոհանոց

Այսօր սաները որոշեցին պատրաստել համեղ աղցան։ Նախապես հաշվեցին, համեմատեցին, խոսեցին մրգերի և բանջարեղենների օգտակար հատկությունների մասին։Այնուհետև պատրաստեցին, համտեսեցին և հյուրասիրեցին իրենց ընտանիքի անդամներին։ Նրանք սիրով և հաճույքով են աշխատում խոհանոցում։

Ինքնաշեն խաղ

Ծնողների օգնությամբ սաները պատրաստեցին ինքնաշեն խաղ։ Նրանք օգտագործեցին ձեռքի տաղ եղած ցանկացած պարագաներ։ Այնուհետև խաղացին և մի լավ ուրախացան։ Այսպիսի խաղերի օգնությամբ սովորում են գույները, կենդանիների անունները , նաև զարգանում է ուշադրությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s