Աշխատանքային նախագիծ 18.05-22.05

96794245_247819636335923_1858648025056935936_n

Մայիսի 18-ից երկրի պարետի որոշումը

«Համբարձման  ծես»  ուսումնական նախագիծ

Համբարձման տոնը նշվում է Հարության կիրակիից`Զատկից քառասուն օր անց: Պայմանավորված լինելով Զատկով՝ բնականաբար այն շարժական է՝ չնայած նրան, որ միշտ տոնվում է հինգշաբթի:

Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է:Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում Մայր բնությանը: Այն համընկնում է
գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում:

Շաբաթվա ընթացքում իրականացնելու ենք հետյալ նախագծերը՝

«Սաների ընդունելություն»

«Ես կարողանում եմ»

«Ծաղկաշղթաների պատրաստում»

«Ծիսական տիկնիկ»

«Մարզական խաղեր»

Երկուշաբթի

Երկարատև ընդմիջումից հետո նորից սկսում ենք աշխատել։ Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։Դիմավորում ենք սաներին ըստ կարգի և տեսաֆիլմով ներկայացնում ընդունելության նոր ձևը։

Երեքշաբթի

«Ես կարողանում եմ» նախագիծի շրջանակներում սաները կպատմեն և ցույց կտան թե ինչպես պահպանել հիգենայի կանոնները։

Չորեքշաբթի

Համբարձման ծեսին ընդառաջ՝ սաները բակից կհավաքեն տարբեր ծաղիկներ և կհյուսեն ծաղկաշղթաներ։

Հինգշաբթի

Համբարձման ծեսին ընդառաջ պատրաստում ենք ծիսական Ծաղկամոր տիկնիկը։ Պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր։

Ուրբաթ

Մարզական խաղեր։ Օրը սկսում ենք ուրախ մարմնամարզությամբ և խաղալով մարզվում ենք։

Շաբաթվա երգեր՝

Համբարձման ասիկներ`

1.Վիճակ, վիճակ,
Վիճակի չիչակ,
Վարդ, մանուշակ,
Օսկի կոճակ:

2.Տեսեք վիճակն ի՞նչ կուզի,
Սրտի ուզածն ի՞նչ ի,
Սարերով ցորեն կուզի,
Արտերով գարի կուզի:

Խմբագրված չէ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s