Շաբաթվա ամփոփում՝ 18.05-22.05

100621205_2673667669581254_5336394898461425664_n

Այս շաբաթ երկար դադարից հետո աշխատեցինք ֆիզիկական միջավայրում։ Երեխաներին ընդունեցինք  բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։Դիմավորում ենք սաներին ըստ կարգի և տեսաֆիլմով ներկայացնում ընդունելության նոր ձևը։

Շարունակել կարդալ “Շաբաթվա ամփոփում՝ 18.05-22.05”

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

100843786_270525257430671_1182716968344485888_n

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփումը ներկայացնում եմ ըստ ամիսների հաշվետվությունների։

Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամսվա հաշվետվություններ՝

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հեռավար ուսուցման Ժամանակահատվածը՝ մարտ, ապրիլ, մայիս

  • Նամակների ընթերցում և պատսսխանում՝ օրական 2_3 ժամ
  • Տեսաֆիլմերի մոնտաժում ուղարկված ծնողի կողմից՝  1ժամ
  • Բլոգային աշխատանք օրական 1_2 ժամ
  • Առցանց սեմինարներ, մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովներ Microsoft Teams հարթակում դաստիարակների, Արևմտյան դպրոցի-պարտեզի աշխատակազմի կրթահամալիրի աշխատակազմի հետ, շաբաթվա մեջ 1-2 ժամ:

Համբարձման ծեսը Արևմուտքում

99010943_2680366422288642_300765152305741824_n

Համբարձումը նշում են Զատկից 40 օր հետո։ Համբարձումը բնության, բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է։ Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում մայր բնությանը։ Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն՝ այն պահի երբ երկրագործը իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում։

Սաների հետ նախապես հավաքեցինք գույնզգույն ծաղիկներ , հյուսեցինք ծաղկաշղթա, պատրաստեցինք ծիսական Արուսի տիկնիկը։ Այնուհետև կուժի մեջ լցրեցինք յոթ տարբեր չափի քարեր, յոթ գույնի ծաղիկներ և մոտակա ցայտաղբյուրից կուժի մեջ լցրեցինք յոթ բուռ ջուր։ Այնուհետև սաները երգելով գովերգեցին մեկը մյուսին։