Ուրախ լողափ

106600485_614851519153726_7469787206475256819_n

Ամառային ուրախ, հավես օրերը շարունակվում են Արևմյան դպրոց-պարտեզում:  Ամառային կիզիչ արև, գեղեցիկ ու հարմարավետ լողափ,  ջուր  ու չլմփոց:   Այս ամենին է միանում նաև սաների  խինդն  ու ծիծաղը…ի՜նչ  հաճելի է: Չարճճիություններով, ծափ-ծիծաղով ու մեծ ոգևորությամբ լողում են նախակրթարանի սաները և վայելում ամառային ջերմ եղանակը։

Գունավոր գլաքարեր

75388285_571706233457218_9218416363149009973_n

Այսօր լողափից տարբեր չափերի քարեր հավաքեցինք։ Այնուհետև հաշվեցինք, համեմատեցինք և որոշեցինք գունավորել։Այսպիսի աշխատանքները  հրաշալի մեթոդ են սաների  երևակայությունը զարգացնելու համար: Նաև զարգացնում է հույզերի արտահայտումը, խոսքի զարգացումը և գունաճանաչությունը։

Աշխատանքային նախագիծ՝ 29.06-03.07

105185970_3152058898166470_1382846006687646480_n

Արտակարգ ռեժիմում 2-5 տարեկանների խմբի աշխատանքի կազմակերպման կարգ՝ըստ ՀՀ պարետի N 74 որոշման   

2-5 տարեկան սաների ջերմաչափման տվյալներ

Շարունակում ենք նախակրթարանի  արտակարգ ռեժիմով աշխատանքը:

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ՝ 29.06-03.07”

Հունիս ամսվա հաշվետվություն

103863330_1415823985279559_7671078774299627330_n

Հունիս ամիսը շատ հագեցած և սպասված էր բոլորիս համար։ Լողավազանի բացում, բացօթյա քուն, ջրային խաղեր, ուրախ լողափ, բալի և ծիրանի բերքահավաք։

Շարունակել կարդալ “Հունիս ամսվա հաշվետվություն”

Շաբաթվա ամփոփում՝ 22.06-26.06

102414792_551069349113594_220723655639280613_n

Սանի ինքնուրույնությունը

Սաների մեջ մեծ է ցանկությունը ինքնուրույն լինելու։ Նրանց անշուշտ, պետք է գովաբանել, երբ  ինքնուրույն հագնվում ու լվացվում են, բայց նաև պետք է բացատրել, որ դրանք սովորական ամենօրյա հմտություններ են։ Ինքնուրույն սաները նախաձեռնող են և ինքնավստահ։

Շարունակել կարդալ “Շաբաթվա ամփոփում՝ 22.06-26.06”

Սանի ինքնուրույնությունը

Սաների մեջ մեծ է ցանկությունը ինքնուրույն լինելու։ Նրանց անշուշտ, պետք է գովաբանել, երբ  ինքնուրույն հագնվում ու լվացվում են, բայց նաև պետք է բացատրել, որ դրանք սովորական ամենօրյա հմտություններ են։ Ինքնուրույն սաները նախաձեռնող են և ինքնավստահ։

Մելիքսեթյան Էրիկ

Սանի առօրյան

Այսօր սաները ներկայացնում են իրենց առօրյայի մի մասը։ Իրականացնում են տարբեր աշխատանքներ՝ երգում են, պարում են, նկարում են, հեքիաթ են պատմում, զբոսնում և խնամում են բակի ծաղիկները և ծառերը։ Նրանք ունեն շատ հետաքրքիր և հագեցած առօրյա։

Կարախանյան Արման

Կարախանյան Հասմիկ

Մելիքյան Վիկա

Այլընտրանքային նկարչություն

Այսօր սաները կատարեցին նկարչություն, որը շատ տարբերվող էր և այլընտրանքային։ Նրանք նկարում են այն ինչ ուզում են, և հետո պատմում իրենց աշխատանքի մասին։ Ստացվեցին գունեղ  և հետաքրքիր նկարներ։ Հիմա կներկայացնեմ սաների այլընտրանքային նկարները։

Տոնոյան Մարի

Կարախանյան Հասմիկ

Մելիքսեթյան Էրիկ

Կարախանյան Արման

Բակային խաղեր

Լիլին ներկայացնում է իր ընտանեկան ճամփորդությունից և հանգստյան օրից մի հատված։ Նա խաղում է բակային և ջրային խաղեր։

Իսկ Հասմիկը խաղում է օղակախաղ և գնդակախաղ։

Քաղցր աղցան

105914882_304509777373455_1391864358025335831_n

Այսօր սաները  պատրաստեցին քաղցր աղցան։ Նախապես հաշվեցին, համեմատեցին, խոսեցին մրգերի  օգտակար հատկությունների մասին։Այնուհետև պատրաստեցին, համտեսեցին և հյուրասիրեցին իրենց ընտանիքի անդամներին։ Նրանք սիրով և հաճույքով են աշխատում խոհանոցում։

Տոնոյան Մարի